Մեծ պատերազմի փոքր ռեպետիցիան

Երեկվանից մինչև հուլիսի 6-ը Ադրբեջանի Զինված ուժերը 20 հազար զինծառայողների ներգրավմամբ զորավարժություններ են անցկացնում: «Լայնամասշտաբ զորավարժություններ՝ բանակի տարբեր զորատեսակների, զորամիավորումների, հատուկ զորքերի ներգրավմամբ», հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զորավարժություններին, որոնք անցկացվում են երկրի նախագահ Իլհամ Ալիևի հաստատած պլանով և կշարունակվեն մինչև հուլիսի 6-ը, մասնակցում է մինչև 20 հազար զինծառայող, ներգրավված է 120 տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափերի ավելի քան 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, 30 միավոր ավիացիա: Զորավարժությունների սցենարով նախատեսված է, մասնավորապես՝ «օկուպացված տարածքների ազատագրման նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողության անցկացում», ասվում է տարածած հաղորդագրությունում: Այսինքն, Բաքուն լայնամասշտաբ հարձակվողական գործողություններ է անցկացնում, զորավարժությունների ընթացքում կկիրառվի նաև մարտական կրակ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեծ պատերազմի փոքր նախապատրաստություն, այսպես ասած՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ռեպետիցիա: Ըստ ամենայնի Բաքուն ծրագրում է մի քանի ուղղություններով հարված հասցնել՝ հարմար պահի: Ե՞րբ կլինի այդ պահը... Սա հարց է, որի պատասխանն այս պահին գուցե Ալիևն ինքն էլ ճշգրիտ չգիտի: Այդ հարցի պատասխանը կախված է նրանից, թե Ալիևը երբ կստանա «դաբրո»: Հարցը, թե՝ ումի՞ց, ավելի քան հստակ է: Դատելով ռուսների մասնակցությամբ սառնասրտորեն ռազմավարական դաշնակից Հայաստանի հակառակորդի պրոպագանդային ողջ ուժով լծվելու քաղաքականությանը՝ պետք է արձանագրել, որ Մոսկվան էլ կամաց-կամաց նախապատրաստում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին ծանր շրջադարձի ղարաբաղյան ճակատում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am