92-ամյա կինը որդուն սպանել է, որպեսզի իրեն ծերանոց չտանի
CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը հայտնում է,որ ԱՄՆ-ում 92-ամյա կինը՝ Աննա Մեյ Բլեսինգը, սպանել է որդուն, որպեսզի վերջինն իրեն ծերանոց չտանի:Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել միտումնավոր սպանության համար: Ոստիկանության փաստաթղթերի համաձայն՝ նա մի քանի օր մտածել է հանցանքի մասին: «Դու վերցրեցիր իմ կյանքը, այդ իսկ պատճառով ես վերցնում եմ քոնը»,- ոստիկանության հաղորդմամբ՝ ասել է 92-ամյա կինը Արիզոնայում ոստիկանության կողմից իր տանից դուրս բերվելու ժամանակ: Նա ապրում էր որդու և որդու ընկերուհու հետ: Բլեսինգը ոստիկանությանը հայտնել է նաև, որ մտադիր է սպանությունից հետո ինքնասպան լինել: Նրա 72-ամյա որդին ցանկանում էր մորը ծերանոց տանել, քանի որ դժվար էր դարձել միասին ապրելը:
