Ծնունդդ շնորհավո՛ր, ԱՐՏԻՍՏ

Մհեր Մկրտչյանի մեծ քույրը՝ Կլարան մեր հարեւանուհին էր եւ մորս ամենամտերիմ ընկերուհին: Կլարա տյոտյան լիքը-լիքը կին էր /նկարում էլ երևում է/: Նա շատ էր սիրում տան կահույքը շարունակ տեղափոխել: Ամուսինը՝ տաքսիստ Բենիկն էր: Կլարա տյոտյան ամեն օր անպայման մեր տուն էր գալիս ու պատմում իրենց տան անցուդարձի մասին: Եվ քանի որ հանճարեղ եղբոր նման ինքն էլ շատ հումորով էր՝ իր ընտանիքում տեղի ունեցածը ներկայացնում էր շատ հումորով: Մեր տանը հերթական սրճախմության ժամանակ, դիմելով իր խոսքին անհամբեր սպասող երեխաներիս, Կլարա տյոտյան ասաց. - Էրեխեք ջան, երեկ սպալնյայի մեբելը տարել եմ զալ, իսկ զալի մեբելի կեսը տարել եմ միջանցք, էն մյուս կեսը՝ սպալնյա: Էսօր առավոտը Բենիկ ձյաձյան զարթնել ա ու գոռում ա՝ ,,Կլա՜ր, ուշանում եմ, տրիմոն ուր ա՝ սանրվեմ գնամ,,: Վերջը Բենիկը գնաց գործի, ես էլ զանգեցի Ֆրունզին ու պատմեցի, որ Բենիկը տրիմոն չէր գտնում, որ սանրվեր-գնար: Ախպերս ասեց. - Վա՜յ, Կլար, բա դու չգիտես, թե ինչ եկավ մեր գլխին քիչ առաջ: Դոնարան մի ժամով տնից դուրս եկավ: Ես ու Նունեն մեզ համար հանգիստ դիվանին նստած էինք, մեկ էլ պատից Դոնարի նկարը շըըըրը՛խ, ընկավ իմ ու էրեխու գլխին: Լավ է բան չեղավ, բայց երկուսս էլ շշմած էինք մնացել: Ասեցի. - Բալես, մերդ տանը չի, բայց էլի մեզ հանգիստ չի տալիս,- նաև եղբոր գլխին եկածը ծիծաղելով մեզ պատմեց Կլարա տյոտյան: Առաջին անգամ տասը տարեկանում եմ Կլարայենց տանը տեսել Ֆրունզին և նրա կնոջը՝ Դոնարային /հետո ավելի հաճախ/ և հասկացել, որ աննշան իրադրությունները արվեստով ներկայացնելու հունարը այդ գերդաստանի ,,ոսկեթամբ ժառանգությունն,, է, որտեղ Մհեր Մկրտչյանը, իսկապես, ամենաանօգնական երեխան էր՝ բոլոր չափումներից դուրս տաղանդով օժշտված երեխա: Տեսել եմ անգամ նրանց մայրիկին՝ Սանամ տատիկին, որը Ֆրունզի աղջկան բերում էր մեր բակ, որ միասին խաղայինք: Ու զարմանում էի, թե այս գործարանային ճաշարանի աման լվացող, մի բուռ կնոջից ինչպես է աշխարհ եկել Ֆրունզի նման հսկա տիեզերքը: Հիշում եմ, թե ինչպես էր ամեն անգամ Նոր տարվա օրերին Կլարան մորմոքվում, թե՝ ,,էս անգամ էլ ախպորս ժողովրդականի կոչում չեն տա,, ու անհամբեր սպասում էր ,,Վրեմյա,,-յի հաղորդմանը: Այդ հիմա է, որ արկղերով կոչումներ են բաժանում, բայց Ֆրունզ չկա: Գնահատականներում ժուժկալ Հենրիկ Հովհաննիսյանը առանձին դեպքերում է խոսքեր շռայլել: Ահա՛. «Մհեր Մկրտչյանը այն դերասանական տեսակին էր պատկանում, որին սովորելը նույնիսկ կարող էր խանգարել: Նա ինքն էր՝ ինքնատիպ, ամբողջական, մի հանճարեղ ֆոլկլորային ծնունդ, որը երբեք չէր մշակել իր շնորքը, իր վարպետությունը, բայց ամենաբարդ դերասանական խնդիրներն առաջադրում էր եւ լուծում շատ հեշտ, աներեւակայելի հեշտ, այնքան, որ նրան նայելիս թվում էր, թե խաղալը իսկապես շատ հեշտ բան է: Չափազանցումներից մենք վախենում ենք, բայց իմ կարծիքով նա իմ սերնդի դերասաններից միակն էր, որ բացարձակորեն օժտված էր, անտարակուսելիորեն տաղանդավոր: Նա առանձին էր եւ չէր դասվում որեւէ շարքի: Ինքն էր եւ իր նման, եկավ ու գնաց»: Ծնունդդ շնորհավո՛ր, ԱՐՏԻՍՏ Կիմա Եղիազարյան

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am