Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում , դիմելով այստեղ հավաքված քաղաքացիներին, շնորհավորեց Սահմանադրության օրը և հիշատակեց՝ այնտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: «Այդ զգացողությունը պետք է ունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը մեր երկրի»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը ներկաներին հավատացրեց՝ Գորիսում էլ իշխանությունը ժողովուրդն է: «Պաշտոնյաները ծառայում են ժողովրդին: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայելու է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ժողովրդին»,- ասաց նա:
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը