Կառավարությունը չի կարող մտնել ընտանեկան վեճի մեջ. Փաշինյանը՝ գորիսեցի կնոջը
«Գործադիրը չպետք է կառավարի դատական իշխանությունը, սա մեր սկզբունքն է։ Այն դատավորները, որոնք կաշառքով կամ այլ միջոցներով ապօրինի որոշում կկայացնեն, կպատժվեն։ Կառավարությունը չի կարող մտնել ձեր ընտանեկան վեճի մեջ, միակ տարբերակը դատական կարգով հարցին լուծում տալն է»,–Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանն ասած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մի կնոջ, որը բողոքում էր ընտանեկան վեճի հարցով դատավարությունից։ Կնոջ պնդմանը, թե դատավորը կաշառված է, Փաշինյանը հորդորեց հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։
