Կասպից ծովում զոհերի թիվը հասել է 11-ի
Կասպից ծովի ադրբեջանական հատվածի «Գյունեշլի» և «Նավթային Քարեր» նավթահորերում զոհերի թիվը աճել է՝ հասնելով 11-ի: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը: Անհետ կորած ևս մեկ նավթագործի դի հայտնաբերվել է Կասպից ծովի թուրքմենական հատվածում: Այդ մասին հայտնել են SOCAR Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից:
