Բոնուս Փաշինյանին՝ մեկնումից առաջ

Երեկ Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին ու հարաբերությունների մասին բանաձևին, որը կոչ է անում Բրյուսելին՝ աջակցել Հայաստանում սկսված ժողովրդավարական բարեփոխումներին, ընդարձակել համագործակցությունը Փաշինյանի կառավարության հետ և օգնել, որ նոր իշխանությունը իրականություն դարձնի հայաստանցիների ակնկալիքներն ու պահանջները: Ավելի վաղ, հուլիսի 2-ին փաստաթղթերի քննարկման ժամանակ ԵՄ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել էր՝ համագործակցության նոր համաձայնագիրը պատմական փաստաթուղթ է և կենսական նշանակություն ունի Հայաստանի զարգացման համար: «Սա համագործակցություն է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն, և առաջին հերթին հանուն մեր՝ Հայաստանի ու Եվրամիության քաղաքացիների, նրանց համար տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, առավել լավ ու ամուր ժողովրդավարության: Սա համագործակցություն է, որը թույլ կտա հասնել վերջին ամիսներին հայ ժողովրդի կողմից բարձրաձայնված պահանջներին»,- ասել է Ֆեդերիկա Մոգերինին: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատարը նաև տեղեկացրել է՝ անցած ամիս առաջին հանդիպումն է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հանդիպումն անցել է շատ ջերմ: «Մթնոլորտը չէր կարող լինել ավելի դրական, բարեկամական ու կառուցողական»,- պատմել է Մոգերինին, հավելելով․ «Հայաստանի նոր արտգործնախարարը ներկայացրեց իրենց բարեփոխումների շատ հավակնոտ օրակարգն ու արդեն իսկ կատարված քայլերը կոռուպցիայի դեմ, և մենք պատրաստ ենք հնարավորինս ընդարձակ աջակցություն տրամադրել նրանց»: «Եվրամիությունն առաջիկա 4 տարիներին 160 միլիոն եվրո կներդնի Հայաստանում՝ աջակցելու մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը՝ սկսած գործարար միջավայրի բարելավումից մինչև էներգետիկ ոլորտի արդյունավետության բարձրացում: Եվ մենք պատրաստ ենք օգտագործել նաև մեր նոր ինվեստիցիոն ծրագիրը՝ խթանելու մասնավոր ներդրումները Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերում», ասել է Ֆեդերիկա Մոգերինին: Նրա պնդմամբ՝ շատ կարևոր է աջակցել հատկապես Հայաստանում սպասվող արտահերթ ընտրություններին: «Դրանք պետք է հաշվի առնեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հանձնարարականներն ու վայելեն ժողովրդի վստահությունը»,- հայտարարել է Եվրամիության արտգործնախարարը՝ եվրոպացի պատգմավորներին կոչ անելով աջակցել Հայաստանին փորձագիտական խորհուրդներով ու դիտորդական առաքելությամբ: Մոգերինիից բացի ելույթ են ունեցել նաև շուրջ երկու տասնյակ եվրոպացի պատգամավորներ: Բոլորն էլ անխտիր ողջունում էին Հայաստանի նոր կառավարությանն ու ժողովրդին՝ անցնում իշխանափոխության համար: «Ամիսներ առաջ ես էլ չէի հավատում Փաշինյանի հաջողությանը»,- խոստովանել է Հայաստանի հարցով համազեկուցող Լասլո Տոկեշը, հավելելով․ «Այսօր, սակայն, անկախության հռչակումից շուրջ երեք տասնամյակ անց, Հայաստանի պատմության մեջ նոր էջ է սկսվել, և մենք պետք է նրանց կողքին լինենք ու աջակցենք՝ նոր համաձայնագրի հիման վրա»: Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան նոր՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց անցած տարվա նոյեմբերին՝ Ասոցացման համաձայնագրի փոխարեն, որը տապալվել էր Եվրասիական տնտեսական միություն մտնելու՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որոշումից հետո: Փաստաթուղթը նախատեսում է արտոնյալ պայմաններ տրամադրել հայաստանցի գործարարներին Եվրոպայի հարուստ ու ապահովված շուկայում, աջակցել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության ամրապնդմանն ու քաղաքացիական հասարակության ակտիվացմանը: «Հայաստանի ժողովուրդն իր ձեռքն առավ իր ճակատագիրը, ժամանակն է, որ մենք էլ մեր հանձնառությունները կատարենք»,- հայտարարել է բրիտանացի պատգամավոր Սայադ Քարիմը: «Շատ կարևոր է, որ հիմա մենք հնարավորինս ընդարձակ աջակցություն ցուցաբերենք հայաստանցիներին, որոնք գործելով իրենց սեփական օրենքների համաձայն և չխախտելով Սահմանադրության տառն անգամ, ցույց տվեցին աշխարհին, թե ինչպիսին են ուզում տեսնել իրենց ապագան: Այս համաձայնագրով մենք հնարավորություն ունենք աջակցել, որ նրանց ցանկություններն ու նպատակներն իրականություն դառնան, և ես շատ ուրախ եմ լսել, որ Եվրամիության կառավարությունն էլ, ի դեմս արտգործնախարար Մոգերինիի, պատրաստ է անել ամեն հնարավորը՝ աջակցելու Հայաստանին»,- նաև ասել է պատգամավորը: Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ՝ հուլիսի 10-11-ը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ նախատեսված են հանդիպումներ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ: Այսպես, ԵՄ-ն ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և առաջիկա 4 տարվա համար Հայաստանին կհատկացնի 160 մլն եվրո գումար: ԵՄ-ն վստահեցնում է, որ պատրաստ են ակտիվացնել մասնավոր ներդրումները Հայաստանի տնտեսության համար կարևոր ռազմավարական ոլորտներում: Հայաստանի և ԵՄ-ի անցած ճանապարհն ի վերջո արդյունք ունեցավ՝ ստորագրվեց համաձայնագիրը, և այն պատահական չէ, որ բնորոշվում որպես «պատմական»: Այժմ Բրյուսելում սպասում են Փաշինյանին, և այդ այցից առաջ, կարծես, ԵՄ-ն տվեց բոնուսները: Պատահական չէին Մոգերինիի հետևյալ խոսքերը՝ «Սա գործընկերություն է, որը կարող է օգնել առաջ տանելու հայ ժողովրդի առաջ քաշած պահանջները, այդ թվում վերջին ամիսներին» Ի դեպ, երեկ Եվրոպական խորհրդարանն ընդունել է Եվրամիություն - Ադրբեջան նոր գործարքի նախապայմանների ցանկը. դրանում տեղ գտած պահանջներից մեկն էլ Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների ազատ արձակումն է: Նոր գործարքը ենթադրում է հիմնարար ազատությունների ապահովում, ինչպես նաև պայքար կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափելու դեմ: «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության օրենսդիր մարմնի հաղորդագրությանը, հայտնում էր, որ Եվրոպական համայնքի հիմնարար արժեքների և իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովումը Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացման պայմաններից մեկն է, հայտարարել են եվրոպական խորհրդարանի պատգամավորները: Ներկայումս Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվում են 1999թ. կնքված գործընկերության և համագործակցության միջև համաձայնագրով. նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2017թ. փետրվարին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am