SHAMSHYAN.com-ին է դիմել Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 49-ամյա Իշխան Ավո Զավենի Ոսկերիչեանը և հայտնել, որ օրեր առաջ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի հարևանությամբ գտնվող գազալցակայանում շունը հարձակվել է իր վրա, ինչի հետևանքով ինքը վնասվածք է ստացել։ Նա բողոքում է, որ պատկան մարմինները օբյեկտիվ հետաքննություն չեն անցկացնում ու խնդրում է, որպեսզի վերադաս մարմինը հետամուտ լինի իր գործին։ Այսօր՝ հուլիսի 4-ին, SHAMSHYAN.com-ի թղթակիցը եղել է նաև նշված գազալցակայանում, որտեղ հակառակն են պնդել՝ ասելով, որ մեղավորը եղել է տուժածը, քանի որ նա պետք է տեսներ, որ պատին փակցված է եղել ցուցանակ, որտեղ գրված է, որ մոտակայքում շուն կա։ Գազալցակայանի աշխատակիցները հերքեցին նաև այն տեղեկությունը, թե շունը կապված չի եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Աշտարակի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր տուժածին է այցելել նաև Աշտարակի ոստիկանության համայնքային ոստիկանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը