«Ժողովուրդ»-ը գրում է.
Հատուկ քննչական ծառայությունն առանձնահատուկ թափով ձեռնամուխ է եղել 2008թ. մարտի 1-ի քրեական գործի նախաքննությանը՝ իրականացնելով նոր հարցաքննություններ: Երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանն, ով այդ ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում: Որպես վկա հարցաքննության է կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՔԾ պետը նշել է, որ հարցաքննության են հրավիրվելու բոլոր այն անձինք, ովքեր կարող են որեւիցե տվյալ հայտնել Մարտի 1-ի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մարտի 1-ի գործի բացահայտման մասին խոսել 2008թ. այդ օրերին տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձանց հետ:
Հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը