Նիկոլ Փաշինյանին. Ինչ որ բան սխալ էր հնչում, իսկ բանաստեղծի ականջը երբեք չի սխալվում. Սոնա Վան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հաղթանակած ժողովրդի արժանապատիվ առաջնորդ Ես մի՛շտ եմ հավատացել ճշգրտորեն ընտրված բառի տրանսֆորմացնող պոտենցիալին, եւ բաց ձեռքերի հաղթանակը, ինքնին, բառի անպարտելիության թավշյա բեմականացումն էր: Ես` որպես Միացյալ Նահանգների քաղաքացի, հեռավորությունից, բայց հիացումով եմ հետեւում, թե Դուք ինչպիսի նախանձախնդրությամբ եք ընտրում Ձեր բառերը, ինչպես եք փորձում զտել- մաքրել երեսուն տարի շարունակ ապականված բառային մթնոլորտը, վստահ, որ բառը մտածողություն է, մտածողությունը` ճակատագիր: Այսքանը` որպեսզի պարզ դառնա, թե ինչո՞ւ այսքան ուշացումով ու հենց Ձեզ եմ դիմում այս հարցով: Ապրելով արժանապատիվ ծերություն խոստացող օրենքի երկրում, ես հաճախ եմ երազել այն օրը, երբ իմ այնքա~ն արժանի հայրենակիցները եւս սեփական հողի վրա կունենան այդ նույն հնարավորությունը եւ հենց այդ պատճառով էլ ինձ համար տարօրինակ էր, թե ինչո՞ւ «պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի» մասին որոշումը, որը թերեւս մինչ օրս ընդունված ամենամարդակենտրոն օրենքն է` ինձ սպասածիս պես միանգամից չխանդավառեց: Ինչ որ բան սխալ էր հնչում, իսկ բանաստեղծի ականջը երբեք չի սխալվում: Հայաստանից դուրս ապրելուս պատճառով զգացողությանս մեջ գտնվող մերժողականության տարրը չէր կարող ռացիոնալ ձեւով բացատրվել տեղաբնակի անվստահությամբ, անվերջ իր գրպանը մտնել փորձող իշխանական հնարամիտ ձեռքի հիշողությամբ ու ոչ էլ ներկա աղքատության պարագայում դեռեւս չերեւացող ապագայի համար դրամ կուտակելու թվացյալ աբսուրդով: Ստիպված եղա փորփրել ենթագիտակցությանս իռացիոնալ շերտերը եւ այստեղ էր, որ բախվեցի «կուտակային» բառի հետ, որը իր բացասական հոգեբանական զուգորդումներով տանում էր դեպի պետք եղածից ավելին «կիտելու», ագահաբար «ամբարելու», կոմպուլսիվ, հիվանդագին մոլուցքով «դիզել-բարդելու» ակտի ենթադրության, գործողություն, որն իր էներգիան ստանում է զսպանակներ չճանաչող սեւեռումից եւ «ամենից-ամենան կուտակելու» մրցակցային անզիջում ոգուց: Թերեւս «կուտակային» բառի ընտրությունը համահունչ էր նախկին իշխանությունների ոգուն, քարոզին, արժեհամակարգին, գործելակերպին ու լեզվամտածողությանը: Բայց չէ՞ որ երկրում իրադրություն է փոխվել: Հարցս հետեւյալն է. հնարավո՞ր է արդյոք «կուտակային» բառը (որի արմատը` կուտակելը, աշխարհի չարիքներից մեծամասնի պատճառն է), փոխարինել «պահոցային», «խնայական» կամ «խնայողական» բառերից որեւէ մեկով, որոնք հոգեբանորեն զուգորդվում են մի լավ օրվա կամ մի կարեւոր նպատակի համար հույսով ու սիրով «ետ գցելու», կամայորեն ու չվատնելով «մի կողմ դնելու» մտահոգ գործողության հետ, որի շարժիչ էներգիան սերն ու կարեկցանքն է, խիղճն ու չափավորվածությունը: Այն բարոյական արժեքները, որոնք քաջալերվում են Նոր Հայաստանում: Ի դեպ` սխալ է ընտրված նաեւ «պարտադիր» բառը, որը բռնության ու ուժի, ընտրության իրավունքի բացակայության ու փակ տարածքում գտնվելու ենթադրության էներգիա է արտաշնչում ու միանգամից բազմապատկում իրեն հետեւող «կուտակային» բառի սառը, արհեստական ռիթմը, մարդուն տալով զոհի զգացողություն եւ նրա մեջ ակտիվացնելով զգուշանալու, պաշտպանվելու եւ դիմադրելու առողջ հոգեդինամիկան: Այն` ինչ կատարվեց իմ հետ: Լավ կլիներ «պարտադիր» բառը փոխարինել «ավտոմատ», «ամենամսյա» կամ գոնե «հարկադիր» փոքր ինչ ավելի օդավետ բառերից որեւէ մեկով` թողնելով թեկուզ եւ փոքր, շնչառական ճեղքի ենթադրություն: Կամ գուցե ընդհանրապես կարելի է հրաժարվե՞լ պարտադիր բառից: Պարտադրված ամեն բան կասկածով ու դժգոհությամբ է ընդունվում, եթե անգամ այն դեղահաբ է կամ փրկության ձեռք: Արեւելքում օրենքները գրելիս օգտվել են բանաստեղծական հնարքներից, տողը հղկելով այնքան, մինչեւ այն առաջ բերի ցանկալի վիզուալ զուգորդում՝ մնալով գեղարվեստի չափանիշների մեջ, այսինքն լինելով միաժամանակ իմաստալից, օգտակար ու գեղեցիկ: Զարմանում եմ, որ ընտրված բառերի ագրեսիվ էներգիան չի անհանգստացրել հենց իրենց` օրենքը գրողներին: Այսինքն` չեմ զարմանում: Ճիշտ ընտրված բառը զենք է, եւ Դուք արդեն ապացուցել եք դա: Հ. Գ. Ըստ իս «կուտակելու» մղումը հակաբնական է (կենդանին չի կուտակում), այն ոչ թե քաղաքակրթական ձեռքբերում է, այլ էվոլուցիոն մուտացիայի արդյունք` արատ: Բոլոր դեպքերում բառը ենթադրում է գործողություն ու եթե մտահոգությունս տեղին եք համարում, բայց անիրագործելի` զուտ թղթաբանության հետ կապված հավելյալ ծախսերի պատճառով, պարտավորվում եմ ինձ վրա վերցնել ողջ ծախսը` դրա համար օգտագործելով «մի օր, մի կարեւոր գործի համար մի կողմ դրած պահոցային խնայողությունս»: Սիրով եւ ամենայն լրջությամբ` Սոնա Վան բանաստեղծ, հոգեբան Հուլիս 2, 2018 Լոս Անջելես

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am