«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ բացահայտումների արդյունքում երկու հոգի է ձերբակալվել, որից մեկը՝ նախկին փոխնախարար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԻՆ-ում բացահայտումները կապված են հրդեհաշիջման համար նախատեսված փրփուրների վաճառքի հետ. դրանք վաճառվել են ավտոլվացման կետերին: Բացի այդ` նախարարության աշխատակիցներին հասանելիք համազգեստները անվճար տրամադրելու փոխարեն վաճառվել են:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Այս գործով երկու անձ ձերբակալվել է յուրացումների համար: Պաշտոնատար անձիք, որոնք այժմ չեն աշխատում, նախկին պաշտոնատար անձիք` վարչության պետեր, փոխնախարարներ եւ այլն, եւ այլն»: Վանեցյանը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը : «Նախաքննական գաղտնիք է»,- ասել է նա:
Ի դեպ, այս գործով չեն բացառվում սենսացիոն բացահայտումները, անգամ չի բացառվում` պարզվի, որ այս ամենի հետ կապ ունի նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ հիմա պաշտպանության նախարարն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը