«Ես զարմանում եմ զարմացողների զարմանալու վրա» . Հրանուշ Խառատյան

«Ես զարմանում եմ զարմացողների զարմանալու վրա Ինձ տարօրինակ է թվում այն շոկը, որ մարդիկ ապրում են Համահայկական հիմնադրամի միջոցների յուրացումների հետ կապված: Իսկապե՞ս անակնկալ կա, ա՞յլ սպասելիքներ կային: Հապա էլ ինչու" եք օգտագործում ՛՛համակարգ՛՛ բառը,-համակարգը դա ամբողջի միասնություն է, տվյալ դեպքում՝ իշխանության ամբողջի, բոլորի, ով/ովքեր ֆինանսական հոսքերի ուղղակի տնօրինման իրավունք կամ հնարավորություն են ունեցել: Այստեղ նույնիսկ պատասխանատվությունը չի անձային, խմբային-համակարգային է՝ ինչ որ մեկը ստուգել է և դրական եզրկացություն է տվել, ուրեմն մասնակից է, բանկը ինքը մասնակից է, հաստատ տեղյակ է եղել, ի վերջո ով է համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ ի պաշտոնե երկրի նախագահն է: Ո՞վ է բրգաձև համակարգի գագաթը՝ այո, իրավացի եք, երկրի նախագահն է: Համակարգը հենց այս է՝ բոլորը մի են, բոլորը երկրի համակարգի նախագահն են, կամ երկրի նախագահը համակարգի բոլորն է: Տեսական համակարգ չի լինում, համակարգը միանգամայն կենդանի ֆիզիկական, միս ու արյունով մարդիկ են, դրանք ա՛յն մարդիկ են, ովքեր թղթեր են ստորագրում, կառավարության որոշումներ են ընդունում, ճառեր են ասում, տոներ են շնորհավորում, տնտեսական աճի թվեր են ասում, ավանդատուների թվեր են ասում, ասֆալտապատման կիլոմետրեր են ասում, բյուջեի շինարարական տենդերներ են հայտարարում և հենց իրենք էլ շահում, մարդկանց ունեցվածքն են խլում ՛՛պետական կարիքների համար՛՛, ոռգման ջրավազանի ջրերն են յուրացնում, Արարատյան դաշտի ջրերով ձկնարդյունաբերական ավազաններ են սարքում ու դաշտն անապատացնում, անտառներն են կտրտում, հարսնաքարերում ծեծելով մարդ են սպանում, հանքերը բաժանում են միմյանց մեջ, խոսում են թաշակառուներին ծանր վիճակից հանելու մասին և երեկոները պոկեր են խաղում կամ հարսանիքներին միասին պարում. Համակարգը վստահ է, որ արևը իրենց համար է դուրս գալիս, և արևի անվերահսկելի, իրենց վրա չընկնող ամեն մի շող իրենցից թալան են համարում: Անկեղծորեն: Ազնվորեն: Համահայկական ամեն ինչ, այդ թվում համահայկական հայրենիքը համակարգի պահեստն է: Եվ այնպես չէ, որ մենք դա չգիտեինք, հիմա իմացանք և զարմանում ենք»: Գրել է Հրանուշ Խառատյանը

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am