Խախտվել են Քոչարյանի հեղինակային իրավունքները

Խախտվել են Քոչարյանի հեղինակային իրավունքները Լրագրող Թաթուլ Հակոբյանը #Tatul#Hakobyan վերահրատարակելով հիշեցրել է 2008ի մարտի 1-ի Քոչարյանի ուղերձը: Հիրավի, այս ուղերձն ինքը մեղադրական փաստաթուղթ է, թե Քոչարյանի դեմ, թե Հայաստանի 2008-ի բողոքավոր հասարակության դեմ, թե ԵՊՀ-ի նորագույն պատմության վերջին դասագրքի դեմ: Այս դասագրքում 2008-ի մարտի 1-ի դեպքերի ներկայացումը ուղղակի բառացի կրկնում է Քոչարյանի ուղերձի տեքստը, բայց շարադրանքի հեղինակների մեջ Քոչարյան ազգանունը չկա: Սա հիմա ի՞նչ է՝ պլագիա՞տ, Քոչարյանի տեքստի գողությու՞ն, թե ապագա դասագրքի հեղինակն ինքն է նախապես գրած եղել Քոչարյանի ուղերձի տեքստը և հետո հեղինակի իրավունքով այն զետեղել հրատարակվող դասագրքում: Եթե վերջին տարբերակը չէ, ապա Քոչարյանը կարող է դատի տալ և պահանջել իրեն առնվազն դասագրքի համահեղինակ համարելու, մի կողմից կապահովվի դատարանի միջոցով իր պատվի խնդիրները ՛՛լուծող՛՛ Քոչարյանի սիրելի զբաղմունքի շարունակականությունը, մյուս կողմից հակահարված կլինի գրագողության հերթական դեպքին, կվերականգվեն Քոչարյանի հեղինակային իրավունքները, և վերջապես լույս կսփռվի նորագույն պատմության շարադրանքների աղբյուրների վրա: Հրանուշ Խառատյանի գրառումը Խոսքը այս հայտարարության մասին է. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ընտրություններում պարտություն կրած` ինքնաառաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իրեն շրջապատող արկածախնդիրների մի խումբ, չհաշտվելով կրած պարտության իրողության հետ, դիմել են ապօրինի գործողությունների: Դրանց թվում են` զենքի եւ զինամթերքի կուտակումն ու տեղափոխումը մարդաշատ վայրեր, որտեղ դրանց առկայությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիների կյանքին եւ առողջությանը, առանց իրազեկման հանրահավաքների եւ երթերի անցկացումը: Չնայած նրան, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների կողմից պահանջված վերահաշվարկները որեւէ լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, չի ներկայացվել որեւէ գանգատ Հայաստանի Հանրապետության վարչական դատարաններ, իսկ Սահմանադրական դատարանում Ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով ընթանում է ընտրությունների արդյունքների գանգատարկման ուսումնասիրություն, թեկնածու Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շարունակում են վիճարկել ընտրությունների ելքն ապօրինի միջոցներով: Ընդդիմության ներկայացուցիչների մի խումբ մարտի 1-ին անկարգություններ են իրականացրել Երեւանի կենտրոնում` պատճառելով վնաս քաղաքացիների եւ պետության գույքին, ինչպես նաեւ ստեղծելով ուղղակի սպառնալիք քաղաքացիների անվտանգության համար, ինչը վիճակը դարձնում է անվերահսկելի: Այդ գործողությունների թիրախը Հայաստանի Հանրապետության ձեռք բերած կայունությունն է, իսկ հետեւանքը` միջազգային հեղինակության խաթարումը: Որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանման երաշխավոր` որեւէ մեկին չեմ թույլատրելու վտանգել մեր պետության սահմանադրական կարգը: Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը կանխելու նպատակով, ղեկավարվելով Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի դրույթներով, ես խորհրդակցել եմ Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, որից հետո ստորագրել եմ հրամանագիր, որով Երեւան քաղաքում մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել եմ արտակարգ դրություն: Հրամանագրով նախատեսված են արտակարգ դրության հետեւյալ միջոցառումները. 1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2) գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում. 3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւ զննության իրականացում. 4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում. 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով: Բոլորին զսպվածության եւ խոհեմության կոչ եմ անում: Այս իրավիճակում ավելի քան երբեւէ անհրաժեշտ է դրսեւորել համախմբվածություն, անշեղորեն կատարել օրենքի պահանջները: Վստահեցնում եմ, որ արտակարգ դրությունը կդադարեցվի դրա հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացումից անմիջապես հետո: Մարտի 1, 2008 թ.

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am