Տպավորություն ունեմ, որ այդ տեքստը գրվել է ինչ-որ կուսակցության գրասենյակում. Վիկտոր Սողոմոնյան

«Ժողովուրդ» օրաթերթի հարցուպատասխանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ: – Պարոն Սողոմոնյան, ՀՔԾ-ն երեկ հետախուզում հայտարարեց ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ և նույնիսկ նրան կալանավորելու որոշում կայացրեց: Նաև հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության են հրավիրում «Մարտի 1-ի» գործով: Մեր թերթին արդեն ասել եք, որ Քոչարյանը չի խորշելու պատասխանել քննիչների հարցերին: Բայց ընդհանուր առմամբ` որքա՞ն է այս ամենը անհանգստացնում ձեզ: Չունե՞ք արդյոք որոշակի մտավախություններ այն տեսանկյունից, թե ինչպես կավարտվի այս գործընթացը: -ՀՔԾ երեկվա հաշտարարությունից հետո ստիպված եմ երկու պատասխան տալ Ձեր հարցին: Եթե խոսք է գնում խնդիրները իրավական դաշտում քննարկելու ու լուծելու մասին, ապա չկա Ռոբերտ Քոչարյանի անվան հետ առնչվող որևէ հարց, որը կանհանգստացնի մեզ: Ճիշտ հակառակը. “Մարտի 1-ի” գործի վերաբերյալ ցանկացած բացահայտման առաջին շահառուն Ռոբերտ Քոչարյանն է լինելու: Հանրահայտ է, որ տարիներ շարունակ այդ թեման շահարկվել է` չունենալով աղերսներ իրականության հետ: Դրա հիմնական նպատակն է եղել սևացնել նախագահ Քոչարյանի կառավարման օրոք արձանագրված բազմաթիվ հաջողությունները, ներկայացնել նրան «ամեն ինչի համար մեղավորի» կարգավիճակում: Ու բնական է, որ այդ թեման փակելու լավագույն միջոցը կամ նոր բացահայտումներն են, կամ էլ համապատասխան փաստերի ի հայտ չգալը` գոյություն չունենալու պատճառով: Այնպես որ, եթե խնդիրները` կրկնում եմ` քննարկվում ու լուծվում են իրավական դաշտում, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք, այլև ուրախ ենք ցանկացած բացահայտմանը: Հիմա անդրադառնամ երկրորդ տարբերակին: Երեկվա ՀՔԾ հայտարարությունը «Մարտի 1-ի» գործում իբր նոր բացահայտումների մասին և դրան հետևած մեղադրանքները, ամբողջովին հանում են այս գործով քննությունը օրինականության դաշտից, իսկ ՀՔԾ վերածվում է օրվա իշխանության ձեռքի գործիքի: Բացատրեմ, թե ինչու: Նախ, խնդրո առարկա տեքստը ակնհայտորեն զուրկ է իրավական հիմքերից և իրավապահ մարմնի համար անթույլատրելի ձևակերպումներ է պարունակում: Տպավորություն ունեմ, որ այդ տեքստը գրվել է կամ ինչ-որ կուսակցության գրասենյակում, կամ էլ, օրինակ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրությունում և համապատասխան հրահանգից հետո պարզապես տեղադրվել է ՀՔԾ կայքում: Պետական ինստիտուտների օրինական որոշումների և օրենսդրության վրա հղումներ կատարելու կամ դրանք հաշվի առնելու փոխարեն, ՀՔԾ-ն ինչ-որ գեղարվեստական ձևակերպումներ է առաջ բերում ու ծանրագույն մեղադրանքներ հնչեցնում: Մասնավորապես, ԿԸՀ որոշումների վրա հղումներ կատարելու փոխարեն տեքստի հեղինակները հղում են անում սեփական զգացմունքների և զգացողությունների վրա: Ահա այս ամենը, բնականաբար, լուրջ անհանգստության տեղիք է տալիս, անթույլատրելի է, կործանարար է մեր պետության համար և պետք է խստագույնս դատապարտվի: Ուրախ եմ, որ բազմաթիվ մասնագետ-իրավաբաններ արդեն բարձրաձայնում դրա մասին: Չեմ կարող նաև չնշել, որ ըստ էության արատավորվում է Հայաստանի ամենանշանավոր զինվորականներից մեկի անունը, որը շուրջ 26 տարի ծառայել է մեր հայրենիքին: Նյութի մանրամասները կարդացեք «Ժողովուրդ»–ի  կայքում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am