Դավիթ Հարությունյանը վերջին օրերի բացահայտումների մասին

Վերջին օրերին ուժային կառույցների կողմից Հանրապետական կուսակցության անդամների ձերբակալությունների ու իրականացված չարաշահումների բացահայտումների դեպքերին Դավիթ Հարությունյանը ցավով է վերաբերվում, սակայն կուսակցության պատասխանատվությունն այստեղ չի տեսնում: Այս մասին հուլիսի 4-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը: «Հանցագործություն կատարող անձանց նկատմամբ իմ վերաբերմունքը չի տարբերվում՝ նրանց կուսակցական պատկանելությամբ պայմանավորված: Հանրապետականը եղել է բազմամարդ և իշխանության լծակներ ունեցող կուսակցություն, եթե վիճակագրորեն նայենք, այստեղ բնական է, որ խնդիրներն ավելի շատ կարող են լինեն, քան փոքրաթիվ կուսակցությունում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը: Դավիթ Հարությունյանը չի ժխտում, որ նախկին իշխանության օրոք նման աղմկահարույց բացահայտումներ չեն եղել, բայց հավաստիացնում է, որ նման դեպքեր եղել են ու մեղավորները ստացել են իրենց պատիժը: «Նախկինում ևս եղել են բացահայտումներ, որոնք վերաբերել են նաև Հանրապետական կուսակցության անդամներին, ուղղակի դրանց մասին այսքան բարձրաձայն չի խոսվել»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչը: Արդարադատության նախկին նախարարի համար ուժային կառույցների տարածած հաղորդագրություններում որոշ հարցեր մնացել են անպատասխան: Դավիթ Հարությունյանը անհասկանալի է համարում, մասնավորապես, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին վերաբերող հայտարարությունը: «Ասվում է, որ իր անձնական գումարները մուտքագրել էր հաշվապահություն` քողարկելու համար վատնումը: Եթե իրականում ամբողջ գումարը վճարել է իր անձնական գրպանից, ես այստեղ չէի տեսնի վատնում, բայց որևէ տեղեկատվություն չունեմ ու հակված չեմ որևէ մեկին արդարացնելու»,- նշեց Հարությունյանը: Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքն էլ Դավիթ Հարությունյանը համարում է շատ լուրջ բացթողում: ՀՀԿ անդամի խոսքով, Միքայել Հարությունյանի նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որովհետև այն 2008թ.-ի մարտի 1-ին գոյություն չի ունեցել և քրեորեն պատժելի արարքը հետադարձ ուժ չպետք է ունենա: «Սա շատ լուրջ հարված էր թե այլ բացահայտումներին, թե նպատակին: Այս շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է Սահմանադրությունը, անթույլատրելի է: Հույս ունեմ, որ այսօր մեր իրավապահ մարմիններն ավելի աչալուրջ կվերաբերվեն իրենց աշխատանքին, որովհետև այսպիսի սխալներով արժեզրկում են մյուս աշխատանքները»,- նշեց Դավիթ Հարությունյանը: Ինչ վերաբերում է վերջին օրերին ուժային կառույցների կողմից ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումներին, ապա Հարությունյանի խոսքով` մինչև 2017թ.-ի հուլիսի 1-ը կատարված որևէ անբացատրելի հարստացում քրեականացված չէ:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am