«Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Դժվար է առանց էմոցիայի հետևել կոռուպցիոն սկանդալների բացահայտումներին։ Տզրուկի նման ծծել են պետության արյունը։ Մի՞թե նախկինում չեն իմացել։ Իմացել են, թույլատրել են ու ստացել իրենց բաժինները։ Մարդիկ կան ասում են՝ այ մարդ, էդ 7 միլիոն կամ 3 միլիոն դոլարով արտաքին պարտք չես փակի, լուրջ բանով զբաղվեք։ Այսինք ինչ, հարգելի իմբեցիլներ, թողնենք թող կոռուպցիան խեղդի պրծնենք։ Ուրեմն, 7 միլիոն դոլար նշանակում է, որ մոտ 6 հազար պետական ծառայող կարող էր մեկ տարի շարունակ 100 դոլար ավել աշխատավարձ ստանալ։ Հիմա մտածեք, վերջին 20 տարվա ընթացքում քանի 7 միլիոններ են անհետացել ու ինչպիսին կարող էր լինել մեր երկրի վիճակը, այդ թվում և արտաքին պարտքի կառուցվածքը, եթե այդպես չլիներ։ Դրսից եկած մարդիկ ապշում են, թե կիսապատերազմական վիճակի մեջ գտնվող երկրի պաշտոնյաներն ինչպես են իրենց թույլ տվել նման դղյակներ կառուցել ու ցոփ ու շվայտ կյանքով ապրել։ Իսկ ինչ որ մի ժամանակ Հովհաննես Քաջազնունին վաճառել էր իր վերարկուն ու գումարը նվիրաբերել որբերին․․․
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը