«Լիդիան Արմենիա» ՓԲ սպառնում է. ահազանգում են իրավապաշտպան կազմակերպությունները

«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության իրավախորհրդատու
կազմակերպության՝ «Ֆիդելիթի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի («Fidelity Consulting
Lawyers») կողմից օրերս Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ
բողոքող քաղաքացիներին ուղղված նամակները և մամուլում հնչեցրած
որակումները պարունակում են ակնհայտ սպառնալիք, որը մեր
գնահատմամբ տեղի համայնքների բնակիչների անկաշկանդ
կամարտահայտման, խաղաղ հավաքների ազատության իրավունքի
ճնշման փորձ է և Հայաստանում ժողովրդավարության զարգացման
խոչընդոտ։
Վերոնշյալ կազմակերպության ղեկավար Ա.Մելքումյանի անունից
հունիսի 25-ին մի շարք քաղաքացիներ ստացել են «իրազեկում», որում
սեփական իրավունքները և հանրային շահը պաշտպանող բնակչության
խաղաղ հավաքն ու ճանապարհների փակումը որակվել է որպես
«հանցագործություն»։ Մելքումյանը նույն գնահատականները հնչեցրել է
նաև հունիսի 3-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝
պնդելով, որ ցուցարարների գործողությունները պետք է «հետապնդվեն»
ՀՀ ոստիկանության կողմից։ Հայաստանի Հանրապետությունում
հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝
հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է ՀՀ
քրեական օրենսգրքով։ Համապատասխան արարքի որպես
հանցագործության որակման իրավասությունն ու արդարադատության
իրականացման գործառույթը պատկանում է ՀՀ Սահմանադրությամբ եւ
օրենքներով սահմանված կարգով ՀՀ իրավասու պետական
մարմիններին։ Հետևաբար, նման գնահատականով իրավախորհրդատու
կազմակերպությունը գերազանցել է իր իրավասությունները՝ իրեն
վերապահելով ՀՀ դատաիրավական մարմինների գործառույթ եւ
դատավճիռ տալու իրավասություն։
Մենք դատապարտում ենք «Ֆիդելիթի Քոնսալթինգ» իրավախորհրդատու
կազմակերպության կողմից խաղաղ հավաքներ անցկացնելու մարդու
հիմնարար իրավունքն արհամարհող գործելաոճն ու կոչ անում նրանց եւ
մնացյալ բոլոր շահագրգիռ կողմերին իրենց գործունեությունն
իրականացնել՝ առաջնորդվելով մարդու իրավունքների եւ հիմնարար
ազատությունների պաշտպանության սկզբունքով։ Համաձայն ՄԱԿ-ի
Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի
գրասենյակի (ՄԻԳՀԳ) ուղենիշների՝ պետությունները պարտավորվում են
կանխել և վերականգնել մարդու իրավունքների ոտնահարումները իրենց
երկրի սահմաններում գործող անդրազգային կորպորացիաների կամ այլ
բիզնես ընկերությունների կողմից։
  • Հետևաբար, մենք ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք
    համարժեքորեն արձագանքել՝ Հայաստանի տարածքում ապահովելով
    մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ Մենք հայտարարում
    ենք, որ հետևելու ենք ՀՀ իրավապահ մարմինների հետագա քայլերին՝
    դիտարկելով այն իրավապաշտպանական սկզբունքներին
    համապատասխանելիության տեսանկյունից։
    Ծանուցում
    ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով է ամրագրված յուրաքանչյուրի՝
    խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու եւ դրանք
    կազմակերպելու իրավունքը։
    Խաղաղ հավաքների իրավունքն ամրագրված է մարդու իրավունքներին
    վերաբերվող մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում` 1948
    թվականին ընդունված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր
    հռչակագրի 20-րդ հոդվածում, 1950 թվականին ընդունված «Մարդու
    իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության
    մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում, 1966 թվականին
    ընդունված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին»
    ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 21-րդ հոդվածում եւ այլն։
    Իր հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն
    անդրադառնալով «Մարդու իրավունքների եւ հիմնարար
    ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի
    11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության
    իրավունքին՝ արձանագրել է, որ հասարակական վայրում տեղի ունեցող
    ցանկացած հանրահավաք կարող է առաջ բերել բնականոն կյանքի
    որոշակի աստիճանի խաթարում, ներառյալ երթեւեկության խաթարում,
    եւ եթե ցուցարարները բռնի գործողություններ չեն կատարում, ապա
    կարեւոր է, որ իշխանությունները որոշակի աստիճանի
    հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ,
    այլապես կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների
    ազատության սկզբունքը կիմաստազրկվի (տե՛ս «Օյա Ատամանն ըննդդեմ
    Թուրքիայի» («Oya Ataman v. Turkey») 05.12.2006 թվականի գործով վճիռ,
    գանգատ №74552/01, «Աշուղյանն ընդդեմ Հայաստանի»
    17.07.2008թվականի գործով վճիռ, գանգատ №33268/03)։
    Միաժամանակ, դատարանի գնահատմամբ անձը
    պատասխանատվության չի կարող ենթարկվել խաղաղ հավաքներին
    մասնակցելու համար, քանի դեռ այդ անձն ինքնին որեւէ պատժելի
    արարք չի կատարել (տե՛ս «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» 15.11.2007
    թվականի գործով վճիռ, գանգատ №26986/03, «Էզելին ընդդեմ
    Ֆրանսիայի» («Ezelin v. France») 26.04.1991 թվականի գործով վճիռ,
    գանգատ №11800/85)։
դիտվել է 85 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am