Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ընթացող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջանին:
Ինչպես հայտնում են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է 183 անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները եւ մեկնարկելու նոր գործառնական շրջանը:
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ասամբլեայի 6-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 7.450.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Այն օգտագործվելու է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման եւ հողերի դեգրադացման դեմ պայքարի ուղղությամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։
Նախարար Գրիգորյանը հանդես է եկել զեկույցով, որում, մասնավորապես, նշել է․ «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում դոնորների, անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ տեսակետները կիսելու նման հնարավորությունը:
Բնապահպանական հիմնախնդիրները փոխկապակցված են մարդկային կյանքի որակի, տնտեսական եւ սոցիալական իրավիճակների հետ: Կարեւոր է նշել, որ աղքատությունը բնապահպանական կարեւորագույն խնդիրներից մեկն է եւ աղքատության կրճատումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ բնապահպանական խնդիրների լուծման գործում»:
Բնապահպանության նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել, որպեսզի քայլեր ձեռնարկեն ազգային բնապահպանական եւ տնտեսական որոշումներ կայացնող ինստիտուտների կարողությունների հզորացմանը նպաստելու համար:
Խորհրդաժողովի ընթացքում բնապահպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների հարցերով գլխավոր տնօրեն Կարին Կեմպերի, Կլիմայի կանաչ հիմնադրամի գլխավոր քարտուղար Հովարդ Բամսեի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սիր Սոոմա Չակրաբարտիի, Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաոկո Իլիի, ինչպես նաեւ այլ հեղինակավոր միջազգային բնապահպանական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը