Այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Բերդավանի բնակիչ, 53-ամյա Կարինե Աբազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 26-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 29-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00–ի սահմաններում Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 UF 325 համարանիշի և BMW մակնիշի 83 FF 833 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիեյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ մի քանիսին էլ ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը