«Ոստիկանների՞ն ուղարկեմ ձեզ մոտ, թե՞ Կանևսկոյի տղաներին». ուր են հասնում Վլադիմիր Գասպարյանի և քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի կապերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ բլից զրույցի ընթացքում անդրադարձել է լուրերին այն մասին, որ ԱԱԾ-ում հարցաքննվել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը։ Վանեցյանը նշել է, որ հրաժարվում է մեկնաբանել այս տեղությունները ու հայտարարել, որ զարգացումների դեպքում ԱԱԾ-ն կտարածի պաշտոնական հայտարարություն։ Քրեականների ոստիկանապետը Նախ նշենք, որ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով` «նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ և մի քանի ժամ պահվել այնտեղ։ Ըստ նույն տեղեկության` հնարավոր է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվի, ինչը կարող է առնչվել գողական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանի (Կանեւսկոյի)՝ Արմեն Կանևսկոյի եղբորը»։ ArmLur.am-ին նոր տվյալներ են հայտնի դարձել Վլադիմիր Գասպարյանի և քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյի հնարավոր կապերի մասին: Մասնավորապես, օդում կախված լուրերի համաձայն, Արտյոմ Կանևսկոյը տարիներ շարունակ համարվել է Վլադիմիր Գասպարյանի հովանավորյալը: Նրա միջոցով քրեական աշխարհում ՀՀ նախկին ոստիկանապետը որոշակի գործողություններ է արել: Եթե եղել են հետախուզման մեջ գտնվողներ, կամ ՀՀ ոստիկանության հետ այս կամ այն կերպ խնդիրներ ունեցողներ, քրեական տարրերի միջոցով ապահովվել է նրանց հանգիստ քունը: ՀՀԿ-ին ծառայած ոստիկանապետը Եւ ուշագրավն այն է, որ դարձյալ օդում կախված լուրերի համաձայն` Գասպարյանը Կանևսկոյին նաև քաղաքական որոշակի գործընթացներում է ներգրավել: Ինչպես հայտնի է, Վլադիմիր Գասպարյանը չլինելով կուսակցական, որպես ոստիկանապետ, ծառայել է ՀՀԿ-ին, այդ կուսակցության շահերն է առաջ տարել: Եւ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի շարք ՀՀԿ-ական թեկնածուներին «լավություն» անելու համար, ըստ լուրերի, զանգահարել և առաջարկել է. «Ոստիկանների՞ն ուղարկեմ ձեզ մոտ, թե՞ Կանևսկոյի տղաներին, ինչի՞ կարիք ունեք»: Գործը կոծկած ոստիկանապետը Ինչպես հայտնի է, Արտյոմ Կանևսկոյի անունն ավելի շատ հոլովվեց Արթուր Ասատրյանի` էջմիածնեցի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի դեմ նախապատրաստված մահափորձի շրջանակներում` որպես պատվիրատու: Իհարկե, այս փաստը դեռևս չի ապացուցվել, սակայն հայտնի ձայնագրությունը, որտեղ մեղադրյալները տալիս են Կանևսկոյի անունը, գործի նյութերին չի կցվել: Մինչդեռ կայքը տեղեկություններ ունի, որ այդ տեսանյութը ՀՀ ոստիկանությունում վաղուց է եղել, որը, հիմա արդեն հասկանալի պատճառներով, ժամանակին անտեսվել է: Ու դա էր պատճառը, որ Դոն Պիպոն հայրենի իրավապահներից հույսը կտրեց և առանց իրավապահների օգնության կանխեց իր դեմ իրականացվող մահափորձի հետագա դրսևորումները: Բայց հիմա Դոն Պիպոյի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մարդու առևանգման հատկանիշով: Հարկ ենք համարում նկատել նաև, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձի քննության ընթացքում Հայաստանում ազատ շրջող Կանևսկոյին ոստիկանները «չէին կարողանում բռնացնել»: Քննչական մարմինը հանձնարարում էր ոստիկաններին Կանևսկոյին հայտնաբերել և ներկայացնել քննության, սակայն ոստիկանները չէին անում: Մանրամասները՝ armlur.am-ում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am