ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի փոխել որոշումն ու չի պատրաստվում հանդիպել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա վերահաստատեց նախկինում իր հնչեցրած միտքը, որ նրա հետ հանդիպումը կլիներ և կլինի ժամանակի վատնում: «Ես առիթ ունեցել եմ ասելու, այդ նամակից հետո էլ իմ համոզման մեջ ավելի եմ հաստատվել, որ ես նրա հետ հանդիպումից հետո ավելորդ ժամանակ կծախսեի, որը կարող եմ ծախսել օպերատիվ հարցեր լուծելու համար: Ես չեմ հանդիպի նրա հետ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
«Արմենպրես»-ի ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչպես է պատկերացնում իրենց հարաբերությունները, եթե Դեմոյանը կրկին դառնա թանգարան-ինստիտուտի տնօրեն, քանի որ նախօրեին ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել էր՝ Հայկ Դեմոյանը կարող է հավակնել այդ պաշտոնին, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Եթե ընտրությունը լինի, և Հայկ Դեմոյանն ընտրվի տնօրեն, պետք է այդ ընտրության հետ հաշվի նստել»:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը