Քլինթոնը հավանություն է տվել Օբամայի առաջարկին
ԱՄՆ նախկին պետքարտուղար և գալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը NBC հեռուստաընկերության եթերում հավանություն է տվել նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությանը ԱՄՆ-ում հրազենի վաճառքի վերահսկողության խստացման վերաբերյալ, գրում է TASS-ը: «Ես հպարտության մեծ զգացում ունեցա նախագահի հանդեպ այն օրը, երբ նա ասաց. «Մենք պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի կանխենք զինված բռնությունները: Դուք ուղակում եք ձեր առաջին դասարանցուն դպրոց և չեք սպասում, որ ձեր երեխան մասսայական սպանդի զոհ կդառնա»»,- ասել է Քլինթոնը: Նա նաև նշել է, որ ինքը շատ է շփվել նման բռնությունների զոհ դարձած մարդկանց ընտանիքների հետ և այն կարծիքն է հայտնել, որ բոլորը պետք է համատեղ ջանք գործադրեն այդ սպառնալիքի վերացման ուղղությամբ:
