Նիկոլն այլեւս «կարմիր գծերին» դեմ չէ՞. Իրավունք

Դեռեւս շաբաթներ առաջ ՀՀ կառավարու­թյան ղեկավար Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հետաքրքրվելով, թե երբ կհանվեն չարաբաստիկ «կարմիր գծերը» եւ արա­գաչափ սարքերը: Հիշեց­նենք, առաջներում՛ նման խոստում Փաշինյանը քա­նիցս էր տվել: Նաեւ չմոռանանք, որ վարչապետ դառնա­լով, Փաշինյանը մեկ այլ խոստում էլ էր տվել: Այն է, իր գործունեությունը կլի­նի միանգամայն թափանցիկ: Բայց ահա, թեեւ նշված հարցը արդեն չենք էլ հիշում, թե երբ ենք ուղարկել, պատասխան այդպես էլ չկա ու չկա: Այն դեպքում, երբ գործող օրենսդրությունը սահմանում է նման պարզ հարցումներին պատասխանելու 5-օրյա ժամկետ: Սակայն կոնկրետ դեպքում խնդի­րը ո՛չ Փաշինյանի թափանցիկ աշխատան­քի խոստումներն են, ոչ էլ նրա մամուլի ծա­ռայության կողմից օրենքի ոտնահարումը: Պարզապես, վարորդների աչքը ջուր կտրեց, թե երբ է «կարմիր գծերի» եւ արագաչափերի հարցը լուծվելու, մինչդեռ այդ մասին այդպես էլ կառավարությունից ձայն ու ծպտուն չկա: ԻնչեւԷ, երբ նախօրեին վարչապետի մա­մուլի պատասխանատու Արման Եղոյանից եւս մեկ անգամ փորձեցինք պարզել, թե երբ են բարեհաճելու պատաս­խանել, նա տարօրինակ կերպով արձագանքեց, թե այդ ե՞րբ է վարչապետը խո­սել «կարմիր գծերը» վերաց­նելու մասին, խոսնակը չի հիշում, որ պարոն Փաշինյա­նը նման բան ասել է: Ամեն դեպքում, մենք խնդրեցինք, որ թեկուզ այդպես էլ պաշ­տոնապես պատասխանի, թե Փաշինյանը «կարմիր գծերը» վերացնելու խոս­տում չի տվել, որ մարդիկ էլ իզուր տեղը չսպասեն:Խոստացան, որ կպատասխա­նեն, կրկին հստակ ժամկետ չասելով, ու դեռ սպասում ենք: Ինչ վերաբերում է նրան, թե Փաշինյանը խոստացե՞լ է «կարմիր գծերը» փակել, թե ոչ, ապա վարչապետի խոսնակին կարող ենք ներկայացնել քանիցս տրված նման խոստման թեկուզեւ այս մեկ օրինակը: Դեռեւս 2014 թվականի մարտի 24-ին, այն ժա­մանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Աժ ամբիոնից բուռն ելույթ ունեցավ միանշանակ պահանջ հնչեցնելով արագաչափերը պետք է հան­վեն, «կարմիր գծերը» պետք է ջնջվեն: Եթե վարչապետ դառնալուց հետո Փաշինյանի կարծիքը նաեւ այս հարցի հետ կապված է փոխվել, դա արդեն ուրիշ բան, թող պար­զապես հստակ պատասխանեն, որ Նիկոլն այլեւս «կարմիր գծերին» դեմ չէ: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am