Դրանք զենք էին վաճա­ռում Հոկտեմբերի 27-ի ոճրա­գործներին. Առավոտ

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին առաջարկում են դառնալ ԵԿՄ նա­խագահ: Առավոտ թերթի հետ զրույցում հարցին Արաբոյի Մանվելը՝ Մանվել Եդիազարյանը, ասում Է՝ ԵԿՄ-ն պատվազրկված Է, եւ պետք Է անունը փոխել, Կոռնիձորի Արոն՝ Արա Խուդավերդյանն Էլ ասում Է՝ «չկռված տղուն» ուզում են բերել ԵԿՄ նախագահ, ի՞նչ կասի այս մասին, Արամ Մարզպանը պատասխանեց. «Կան մարդիկ, ովքեր իրենց մո­տեցումներով եղբորս՝ Վազգեն Սարգսյանի առումով շատ հեռու չեն Նաիրի Հռւնանյանի մոտեցումներից: Էդքան կամքի ուժկամ էդքան ռիսկ չեն ունեցել դա բարձրաձայն արտահայտելու, բայց բամբասկոտությամբ, տար­բեր գեհենի աոաքյալների տա­րածելով՝ այդ գործընթացն արել են, ինչին ես լավ տեղյակ եմ: Վազգենը շատ լուրջ պետական քաղաքական գործիչ է, ու իրե­նից պիտի լինեն դժգոհողներ, բացարձակ այնպես չի, որ ինքը քննադատության ենթակա չի»: Թերթը ճշտեց՝ այսինրն՝ Կոռնիձորի Արոն կամ Մանվել Եղիազարյանն այն թեւից են, որ դժգո՞հ են եղել Վազգեն Սարգսյանից, դրա՞ համար չեն ուզում Դուք լինեք ԵԿՄ նախագահ, Արամ Սարգսյանը պատասխա­նեց. «ես անուններ չեմ տալիս: Պետք չի նույ­նացնել երկիրն ու անհատը, ԵԿՄ-ն ու անհատը, պետք չի անհատի թերությունները վերագրել մի ամբողջ կաոույցի կամ այդ անհատի առավելություննե­րը բերել տարածել մի ամբողջ կուսակցության վրա: Կարելի է քննադատել, ես դեմ չեմ, բայց երբ որ քննադատում են մարդիկ, ովքեր քաղաքական կյանքում չկան,ովքեր քաղաքական խն­դիրներ փորձել են լուծել զենքի ուժով՝ լինի դա իշխանություն, թե ընդդիմություն, այդ մոտեցում­ներն ինձ համար անընդունելի են: երկրորդը՝ մարդիկ այս երկ­րի կայացման, այս պետության ձեւավորման գործում իրենց վաստակով շատ-շատ հեոու են այն ներդրումից, ինչ ունեցել է Վազգեն Սարգսյանը: Պիտի մարդը մի քիչ նայի սեփական երկրի հերոսին, սեփական երկրի կա­թողիկոսին, սեփական երկրի բանակին, սպային վարկաբեկելով՝ ինքը ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում, ո՞վ է շահագրգռված դրանում, այդ մարդիկ պատկերացնո՞ւմ են, թե խրամատում նստած զինվորը էդ իրենց տա­րածածից հետո, որ այս հերոսը հերոս չի, որ գեներալը միայն տուշոնկա գողացող է, որ սպան սեփական ընտանիքի խնդիր է լուծում, որ կաթողիկոսը կեղծ է, այս զինվորը ո՞ւմ համար է կռվե­լու, ո՞ւմ է ձեռնտու, որ էդ զինվորը չկռվի, ո՞ւմ է ձեռնտու, որ այդ զինվորը արժեք չունենա, ո՞վ են այդ մարդիկ, ովքեր իրենց լե­գենդ են համարում ու ինքնաառաջադրվում են, արդյո՞ք էն մարդիկ չեն, որ զենք էին վաճա­ռում Հոկտեմբերի 27-ի ոճրա­գործներին, էդ մարդիկ ընդհան­րապես ամոթ ունենալու դեպքում չպիտի խոսեն, ավելին՝ ելույթներ ունենան»: Թերթը հետւսբրբրվեց’ Դուբ ունե՞ք որեւէ մեխանիզմ, որ այն մարդիկ, որոնք հեղինակազրկ­ված են, այլեւս չմտնեն Երկրապահ կամավորական միություն, որ կառույցը թարմացվի, եւ նախ­կին սխալները չլինեն, նա պա­տասխանեց. «Ես պոլիտեխնիկա­կան ինստիտուտն եմ ավարտել, ինձ համար կգ-ն ունի չափանիշ, որ այսքանը մեկ կիլոգրամ Է, իսկ հեղինակազրկված կամ ոչ հեղի­նակազրկված լինելու չափանիշ, Էտալոն գոյություն չունի: Մար­դիկ, ում մեր ժողովուրդը համա­րում էր հեղինակազրկված ու մերժում էր հայհոյելով՝ 10 տարի հետո պարելով ընդունեց էդ մար­դուն ու խնդրում էր, որ էդ մար­դը փրկի իրեն, ու այդ դեպքերը միակը չեն: Խոսքը միայն առաջին նախագահին չի վերաբերում, նաեւ Սամվել Բաբայանին եւ շատերին, այս գործընթացը կարող է շարունակվել: Եթե որեւէ մեկին այսօր հանրությունը հա­մարում է հեղինակազրկված, պարտադիր չի, որ վաղն էլ նույ­նը համարի: Իհարկե, այսօրն ու­նի իր այսօրվա պահանջը, եւ եթե մարդիկ ուզում են ունենալ նոր կառույց՝ այսօրվա ժամանա­կին համապատասխան, պիտի փորձեն իրար հետ լեզու գտնել: եթե փորձեն մեղադրել իրար՝ այ, դու հեղինակազրկված ես, էս ես արել, էն ես արել, նորից իրար գլխի չեն հավաքվի, էլի կլինեն տարանջատ կառույցներ, ինչն այդքան 11 լավ չի, բայց այդ տարանջատ կառույցներով իրենք թուլացնում են իրենց: Դա պիտի երկրապահի իմ ախպեր­ները հասկանան կամ «Ազատամարտիկների դաշինքը», կամ մնացած կառույցները: Երբ որ իրենք մի տեղ են, այդ դեպքում իրենք երկրի թե՛ քաղաքական կյանքում, թե’ արտաքին քաղա­քական կյանքում, թե’ պատե­րազմի աոումով դաոնում են գոր­ծոն, եւ այդ գործոնը հարգվում է միանշանակ հանրության կող­մից, որովհետեւ էդ գործոնը գոր­ծում է կյանքի ու մահվան գծի վրա»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am