Վերին Լարս անցակետում ավտոմեքենաների կուտակումների հետ կապված տեղեկատվությունը ստանալուց հետո Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անմիջապես կապ են հաստատել տեղի իշխանությունների հետ՝ պարզելու խնդրի հետ կապված մանրամասներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցները րոպեներ առաջ գտնվում էին վրաց-ռուսական սահմանի Ստեփանծմինդա-Լարս անցակետին հարող տարածքում, որտեղ հանդիպել են այնտեղ կայանած հայ վարորդներին և անցակետի վրացական հատվածի ղեկավարության հետ։ Վարորդները տեղեկացրել են, որ արդեն երկու օր է սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սնո գյուղում գործում է բեռնատարների համար նախատեսված հավաքատեղի (տերմինալ), որի բացումն ըստ վարորդների՝ ճիշտ քայլ է, քանի որ տերմինալում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները (բուֆետ, պետքարան, լոգարան և այլն), որպեսզի նրանք սպասեն սահմանը հատելու իրենց հերթին։ Մինչ տերմինալի բացումը նրանք խցանման մեջ էին սպասում իրենց հերթին, որն, ըստ վարորդների, նաև որոշակի վտանգներ էր պարունակում»,- ասաց Բալայանը։
Նրա խոսքով՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ զրույցում ռուսական կողմը նշել է, որ տվյալ պահի դրությամբ անցակետը հատել է 175 բեռնատար մեքենա՝ հավաստիացնելով, որ մինչ առավոտ անցակետը կանցնեն ևս 200-ը։
«Մաքսակետն աշխատում է արագացված ռեժիմով։ Ռուսական կողմը նաև տեղեկացրեց, որ մաքսակետի ծանրաբեռնվածությունը պայմանավորված է զբոսաշրջային ամենաթեժ շրջանը լինելու հանգամանքով»,- հավելեց նա։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը