Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստան համահայկական հիմանդրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալությանը: Նրա խոսքով՝ Վարդանյանը օգտվել է հիմնադրամի վարկային գծի գումարներից, իր հայտարարությամբ՝ վերադարձրել է գումարները, բայց ԱԱԾ-ն քննություն է իրականացնում, ամեն ինչ պարզ կլինի քննությունից հետո: «Մոտ 130 մլն դրամ հանել ա ու խաղացել կազինոներում: Քննություն կանենք, պարզ կլինի՝ վերադարձվել է, թե ոչ: Ինքը հայտարարել է, որ վերադարձվել է»,- ասել է նա:
Հարցին, թե հնարավոր է ԱԱԾ-ն անդրադառնա նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքին: «Քննության ընթացքում ընդհանուր Երևան հինադրամի հետ կապված այդ երևույթներն էլ են ուսումնասիրվում: Եթե կլինեն խախտումներ, գնահատականը կտրվի: Տարոն Մարգարյանը ՀՀ-ում է, իսկ թե որտեղ է գտնվում՝ չգիտեմ: Հարցաքննության չի հրավիրվել»,- ասաց Վանեցյանը:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը