«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է: Ինչպես հայտնի է, նա կալանավորվել էր հունիսի 19-ին, այնուհետեւ նրան մեղադրանք էր առաջադրվել երեք անձի առեւանգելու, նաեւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:
Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակության ցուցումով առեւանգված անձանցից միայն երկու հոգի է ցուցմունք տվել:
Ավելին, Ասատրյանի կալանավորումից անցել է 16 օր, սակայն մինչ օրս առեւանգված անձանց եւ նրա միջեւ առերեսում չի եղել:
Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ էր կազմակերպվել. ըստ շրջանառվող լուրերի՝ մահափորձի պատվիրատուն եղել է Արտյոմ Հարությունյանը, որը հայտնի է Արտյոմ Կանեւսկո անվամբ: Եւ Դոն Պիպոն էլ, ըստ քրեական գործի նյութերի, կազմակերպել էր Կանեւսկոյի մարդկանց առեւանգելը»:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը