Արցախի ԱԺ էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը՝ Հայկ Խանումյանի և Ժաննա Գալստյանի միջև տեղի ունեցած լեզվակռվի մասին

Արցախի ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 3-ին, հերթական փակ նիստն է գումարել, որի ընթացքում քննարկվել է հունիսի 28-ի ԱԺ նիստում պատգամավորներ Հայկ Խանումյանի եւ Ժաննա Գալստյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից: Նիստի արդյունքում Հանձնաժողովը միջադեպի հետ կապված եզրակացություն է հրապարակել, որում, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 17-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԱԺ պատգամավորներ Հայկ Խանումյանի եւ Ժաննա Գալստյանի կողմից 2018թ. հունիսի 28-ի նիստում վեճակռվում պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱՀ Ազգային ժողովի 2018 թվականի հունիսի 28-ի որոշումը` ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) հրավիրված նիստերում քննության է առել միջադեպին առնչվող բոլոր մանրամասները, լսել ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի եւ Հայկ Խանումյանի բացատրությունները, որի արդյունքում Հանձնաժողովը եզրահանգեց. 1. 2018թ. հունիսի 28-ի Ազգային ժողովի հերթական նիստում պատգամավոր Հայկ Խանումյանի քաղաքական խոսքին հաջորդել է պատգամավոր Ժաննա Գալստյանի հայհոյանքը, որն անպատասխան չի մնացել Հայկ Խանումյանի կողմից, վեր է ածվել վեճակռվի և փոխադարձ հայհոյանքի: 2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորի էթիկայի կանոնները: 3. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքի 3-րդ հոդվածը կարգավորում է պատգամավորի էթիկայի կանոնները: Այսպես, նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի էթիկայի կանոններն են՝ հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, պահպանել Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների նիստերի եւ խորհրդարանական լսումների անցկացման կարգը, իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս: 4. Վերը նշվածից հետեւում է, որ պատգամավորները չեն պահպանել օրենքով սահմանված էթիկայի կանոնները: Վերջիններիս պահվածքը համարում ենք անընդունելի երևույթ, որն անհամատեղելի է պատգամավորական էթիկայի կանոններին և հարիր չէ մեր ավանդույթներին: 5. Առաջարկում ենք. 1) ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի հարցը քննարկել «Ժողովրդավարություն» խմբակցությունում, 2) Քանի որ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը «Վերածնունդ» խմաբակցության միակ անդամն է, հարցը քննարկել «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնում: 6. Հանձնաժողովը հորդորում է ԱԺ պատգամավորներին հետագա գործունեության ընթացքում պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները, միմյանց նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք և բացառել նման միջադեպերը: 7. Սույն եզրակացությունը տեղադրել Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-մասի 1-ին կետի համաձայն Հանձնաժողովի լիազորությունները համարել դադարած»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am