Հայկական «տնտեսական հրաշքի» սպասելիս. Փաշինյանը, Աճեմօղլուն ու Էրդողանը

Պարզվում է օրերս վերընտրված Թուրքիայի նախագահը կարող է առաջիկայում գայթակղիչ առաջարկ անել հայ աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին, որին Հայաստանի վարչապետ և նոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է փորձում ներգրավել Հայաստանի զարգացման գործում: Նա, ինչպես հայտնի է, առաջարկել էր Աճեմօղլուին գալ Երևան և օգնել վերականգնել երկրի տնտեսությունը։ Մինչդեռ Աճեմօղլուն պատասխանել էր, որ շատ է ուզում գալ Հայաստան, բայց դժվարանում է կոնկրետ ժամկետներ ասել անձնական բնույթի խնդիրների պատճառով։ Միաժամանակ նա խոստացել է ջանքեր գործադրել՝ Հայաստանին օգնելու համար։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր ձևավորվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոնին, գրել էր օրեր առաջ Habertürk-ի մեկնաբան Նագեխան Ալչին՝ հղում անելով «լուրջ աղբյուրի»։ Անգամ խոսք էր գնացել այն մասին, որ Էրդողանը կարող է հանձնարարել նրան կառավարել տնտեսական հատվածը՝ ազգային տնտեսությունը վերականգնելու նպատակով։ «Էրդողանը կարող է առաջարկել Աճեմօղլուին գլխավորել թուրքական տնտեսությունը՝ նրան տալով բոլոր անհրաժեշտ լիազորությունները», գրել էր Ալչին։ Նրա կարծիքով՝ Էրդողանը ձևավորում է սկզբունքորեն նոր կառավարություն՝ կազմված տեխնոկրատներից։ Դարոն Աճեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք» համալսարանը և դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ 1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։ Նա գլխավորում է տնտեսագիտական ուսումնասիրություններով զբաղվող ինտերնետային RePEc նախագծի ամենաազդեցիկ տնտեսագետների ցանկը։ Habertürk-ի մեկնաբան Ալչըն նշել է, որ այս տեղեկությունը հիմնվում է վստահելի աղբյուրի վրա և ավելացրել. «Այն հավանականությունը, որ այս հիասքանչ լուրը իրականություն կդառնա, ինձ շատ է հուսադրում»: Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հեռախոսազրույց էր ունեցել Աճեմօղլուի հետ. «Հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», Ֆեյսբուքում հայտնել էր Փաշինյանը: Դարոն Աճեմօղլուն պատրաստակամություն էր հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում: Հունիսի կեսին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, կառավարության մի շարք անդամների հետ, տեսակոնֆերանս են ունեցել Դարոն Աճեմօղլուի հետ, քննարկվել էին Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: Այնուհետև աշխարհահռչակ տնտեսագետը պատմել էր Փաշինյանի հետ զրույցի մասին՝ նշելով, որ Փաշինյանը ներկայացրել էր կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել էր, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել և սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի և ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով: Դարոն Աճեմօղլուն կարևորել է իշխանության տարբեր ճյուղերում ինստիտուցիոնալ հակակշիռների ճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երևույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը, ինչը թույլ կտա հանրությանն իշխանության գործողությունները պահել մշտադիտարկման մեջ: «Ներկա կառավարության գործունեության արդյունքում քաղաքացիները զգում են իրենց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Շատ մարդիկ Հայաստանում այս պահին իսկապես ոգևորված են, իսկապես ուզում են լինել քաղաքականության մաս»,- ասել էր Դարոն Աճեմօղլուն: Այսպես, Փաշինյանն ու Աճեմօղլուն պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ: Հայտնի է, որ Փաշինյանն առաջին վարչապետը չէ, որը ցանկացել է լսել օտարերկրյա տնտեսագետի խորհուրդները։ Նման փորձեր նախկինում էլ են ձեռնարկվել, սակայն արդյունքներ չեն արձանագրվել, որովհետև այլ բան է լսել խորհուրդները, այլ բան է՝ գործելը: Հայաստանի համար, իսկապես, կարճ ժամանակահատվածում կարող է Սինգապուրի օրինակը իրագործելի դառնալ: Ի դեպ, Սինգապուրի օրինակը բերել էր անգամ Տիգրան Սարգսյանը։ Հայկական «տնտեսական հրաշք» վերջապես իրականություն կդառնա՞, թե մեր հասարակությունը ստիպված կլինի բավարարվել աշխարհահռչակ հայ տնտեսագետի խորհուրդներով: Դարոն Աճեմօղլուն իսկապես կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Աճեմօղլուն, օրինակ` համարում է, որ ցանկացած երկիր դատապարտված է աղքատության, եթե այնտեղ չկա ժողովրդավարություն, օրենք, քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, իսկ իշխանությունը և փողերը կենտրոնացած են մի խումբ մարդկանց ձեռքում։ Նա տալիս է նաև հարցի լուծման բանալին. այն գտնվում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում։ Այսինքն, ամեն ինչ շատ պարզ է՝ բացառել կոռուպցիան ու մենաշնորհը, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը: Ինչպես ասում են՝ գաղտնիքներ չկան: Այսինքն, համակարգային բարեփոխումներ պետք է իրականացվեն: Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am