Ընտրական գործընթացում հնարավոր է կանխել ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքները․ Համազասպ Դանելյան

Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են ընտրական օրենսգրքի բարեփոխումներ: Այս ոլորտի հիմնախնդիրների և ակնկալվող բարեփոխումների մասին ենք զրուցել ընտրական հարցերով փորձագետ, ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Համազասպ Դանելյանի հետ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Հայաստանում, ըստ էության, անկախությունից ի վեր իշխանափոխություն ընտրությունների միջոցով տեղի չի ունեցել, գտնում է ընտրությունների հարցերով փորձագետ, քաղաքագետ Համազասպ Դանելյանը: Նա գտնում է, որ ընտրական համակարգի նկատմամբ հանրության անվստահությունը համակարգային խնդիր է, որը բխում է ընդհանուր առմամբ քաղաքական ինստիտուտների նկատմամբ հանրային անվստահության բարձր մակարդակից: Քաղաքագետի կարծիքով նման մոտեցումը բնորոշ է հետխորհրդային շատ երկրներին: Դրա հետ մեկտեղ, նա փաստում է, որ ընտրական համակարգը Հայաստանում վերջին երկու տասնամյակների ընթացքում ենթարկվել է մեծ փոփոխությունների ինչպես դրական, այնպես էլ բացասական: «Վերջին երկու տասնամյակներում փոխվել է Հայաստանում ընտրությունների անցկացման կարգը, կարգավորումները, փոխվել են նաև ընտրակեղծիքների գործիքակազմը, որը շատ հետաքրքիր էվոլյուցիա է ապրել: Սակայն մարդկանց մոտ տպավորություն չկա, որ ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխություն և որ դրանց արդյունքները արտացոլում են բնակչության կարծիքը»,- ասում է Դանելյանը: Հեղափոխությունից հետո նոր իշխանություններն իրենց առաջնահերթությունն են հռչակել ընտրությունների նկատմամբ հանրության վստահության վերականգնումն ու ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որի հիման վրա մեկ տարվա ընթացքում կկայանան արտահերթ ընտրություններ: Վարչապետին առընթեր ստեղծված ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որի անդամ է հանդիսանում Դանելյանը, ստանձնել է օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու գործառույթը: «Ընտրական օրենսգիրքն այն ֆիքսված խաղի կանոններն են, ուր քաղաքական ուժերը փորձում են արտացոլել իրենց շահերը՝ կապված իրենց ազդեցությունից»,- ընդգծում է քաղաքագետը: Դանելյանի կարծիքով Հայաստանի ընտրական օրենսդրությունն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում չնայած բազում բացթողումների եղել են նաև դրական ձեռքբերումներ, ներառյալ ընտրական ցուցակների կազմման և հրապարակման գործընթացները: Նոր օրենսգրքի ընդունման գործընթացում նա ընդգծում է բաց թափանցիկ գործելաոճի կարևորությունը: «Ընտրական օրենսգիրքը կարգավորում է բավականին մեծ քանակությամբ խնդիրներ: Եթե խոսենք, թե ինչպիսի տեսք պետք է ունենան գալիք փոփոխությունները, հաշվի առնելով, որ կան մի քանի առաջնային և ոչ առաջնային խնդիրներ, ապա կարևոր է, թե որքան ժամանակ է հատկացվելու ընտրական օրենսգրքի փոփոխությունների իրականացմանը»,- նշում է Համազասպ Դանելյանը: Նա նաև ընդգծում է ընտրական գործընթացում իրավապահ մարմինների աշխատանքի կարևորությունը, որի միջոցով հնարավոր է կանխել ընտրակաշառքներն ու այլ տեսակի ընտրակեղծիքները: «Մեզ անհրաժեշտ են դեպքեր, որից հետո հանրությունը կգիտակցի, որ դա անպատիժ չի կարող մնալ: Ինֆորմացիայի պակաս որպես կանոն չկա, աստեղ խոսքը նրա մասին է, թե այդ տեղեկության հրապարակումից հետո ինչպես են արձագանքում իրավապահները»,- ասում է Դանելյանը: Այսօրվա իրականությունը Դանելյանը գնահատում է որպես պատմական հնարավորություն: Բարեփոխումները, ըստ քաղաքագետի, կարող են զգալիորեն նպաստել ոչ միայն ընտրական համակարգի կայացմանը, այլ նաև քաղաքական այլ ինստիտուտների օրենսդրության զարգացմանը, որոնց թվում են քաղաքական կուսակցությունների մասին օրենքը: Բարեփոխված ընտրական օրենսգիրքը կարող է հավասար պայմաններ ստեղծել բոլոր կուսակցությունների համար՝ զերծ մնալով մեկ կամ երկու իշխանական կուսակցությունների շահերի սպասարկումից:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am