«Իրավունք» թերթը գրում է. «Արթիկում լուրեր են շրջանառվում, որ ներկայիս քաղաքապետ Մխիթար Վարագյանի դեմ միանգամից 4 քրեական գործ է հարուցվել, և շուտով քաղաքապետը կհեռանա իր պաշտոնից: Իսկ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հավակնություններ ունի ՀՀԿ խմբակցությունը լքած Ֆելիքս Ցոլակյանի մտերիմը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, որը ջանք ու եռանդ չի խնայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իրենց հավատարիմ մարդիկ ունենալու համար: Ավելին՝ անգամ Ֆելիքս Ցոլակյանի համար ընտրություններին աշխատած, հոգով-սրտով դաշնակցական Արտակ Գրիգորյան անունով անձը, որը նաև քաղաքապետարանում ունի բարձր պաշտոն, ներկայումս ՔՊ-ի մեջ է մտել: Ի դեպ, «Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ՝ Արսեն Աբրահամյանն իր ղեկավարման ժամանակ մեծ գումարներ է փոխանցել տարբեր ՍՊԸ-ների, ու դրանք այդպես էլ չեն ծառայել իրենց նպատակներին, և նրա վերադարձի մասին լուրերը ոչ միայն չեն ոգևորել, այլև բարկացրել են արթիկցիներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը