Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում են միայն Սերժ Սարգսյանի մտերի՞մ գողականները

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին (Արտյոմ Կանևսկո): Հունիսի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ էր իրականացում Արտյոմ Կանևսկոյին պատկանող տարածքում: Դրանից մեկ շաբաթ առաջ էլ ոստիկանությունը մասսայական խուզարկություններ իրականացրեց Հայաստանի տարածքում ապրող գրեթե բոլոր օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների տներում: Պաշտոնապես չմեկնաբանվեց՝ խուզարկության նպատակը, ոչ պաշտոնապես դա ներկայացվեց քրեական մի գործի՝ սպանության շրջանակներում կատարված խուզարկություն: Ստացվում է, որ ոստիկանություն խուզարկություններ կատարեց ու որեւէ մեկին չձերբակալվեց, բայց ԱԱԾ-ն մեկ շաբաթ անց նման որոշում կայացրեց: Սակայն խնդիրն այս պարագայում ոչ այնքան երկու գերատեսչությունների ակնհայտ մրցակցության փաստի քննարկումն է, որքանով Կանեւսկոյի ձերբակալությունը: Վերջապես ինչու է ձերբակալվել օրենքով գողը եւ ինչու հենց նա, կամ միայն նա: Երկրորդ հարցը , որ հետաքրքրում է՝ ինչ պայմաններում է կալանավայրում նա պահվելու: Գաղտնիք ասած չենք լինի, եթե հայտնենք, որ նախորդ իշխանությունների ժամանակ հասարակության այս խավի ներկայացուցիչները կալանավայրում իրենց ավելի լավ են զգացել, քան ազատության մեջ: Նրանց հատկացրել են արտոնյալ պայմաններ, առանձին սենյակ, հանգստի բոլոր ատրիբուտներով, դրան գումարած դրսից եկող քսիֆները, որոնք մինչեւ անգամ թմրանյութի տեսքով են եղել: Հայտնի է նաեւ արքայական պայմաններում փակված գողերի ռեկետների մասին, թե ինչպես են նրանք ներսում՝ կալանավայրում մյուս բանտարկյալներին պարտադրել օբշչյակին քցվել: Հարց է ծագում՝ հիմա ինչ պայմաններում են պահվելու օրենքով գողերը, հին ավանդույթները շարունակվելու են, թե նրանց տեղափոխելու են շարքային բանտարկյալների խուց: Եթե նոր իշխանության նպատակը օրենքով գողերից ու գողականներից ազատվելն է, ապա դրա համար կան բազում կոշտ եւ ոչ ընտրողաբար մեթոդներ: Հեռու չգնանք Վրաստանում, որտեղ մոլեգնում էր գողերի իշխանությունը, իշխանության գալով՝ Միխայիլ Սահակաշվիլին անսալով ազգությամբ հայ, բայց համայնքի կողմից թագազրկված մի գողի խորհրդին բոլորին միառժամանակ հավաքեց ու պահեց մի բանտախցում, ամիսներ հետո մեկը մյուսին արանքից հանեց եւ Վրաստանում գրեթե փակվեց նրանց էջը, քանի որ կար հիգենիայի պահպանման եւ այլ հարցեր ու ուժեղները այսպես ասած կոտրեցին համեմատաբար թույլերին այնքան մինչեւ գրեթե բոլորը կորցրեցին իրենց կշիռը: Իսկ եթե քրեական տարրերի նկատմամբ վերաբերմունքը ընտրողաբար է լինելու, դա արդեն այլ հարց է: Հիշեցնենք, որ Կանեւսկոյն համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմը, խորհրդարանական ընտրություններին աջակցել էր Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի վերարտադրության համար, նա 2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է, բավական լավ հարաբերությունների մեջ է և՛ նախկին իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ: Ապրիլի խորհրդարանական ընտրություններին Կանեւսկոն ակտիվ դերակատարում է ունեցել, աջակցել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը: Նա ,ըստ տեղեկությունների՝ Դոն Պիպոյի դեմ կազմակերպված մահափորձի պատվիրատուն է, մահափորձը կազմակերպվել էր անցած տարի, սակայն շնորհիվ իր հովանավորյալնեի Կանեւսկոյը ազատության մեջ էր գտնվում: Անի Սահակյան

դիտվել է 1536 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am