«Մժեղների» պտույտը իշխանությունների շուրջ

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդեն որերորդ հայտարարությունն  է հնչում, թե՝ արդեն ստեղծել կամ ստեղծելու ենք կուսակցություն, որպեսզի պաշտպանենք Նիկոլ Փաշինյանին, ավելի ստույգ՝ այն քաղաքական միավորին, որը կգլխավորի վերջինս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ինձ մոտ տհաճ դեժավյու է առաջանում նման հայտարարություններից հետո: Իսկ դուք չունե՞ք նման զգացողություն: «Փաստ» թերթի նախորդ համարում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը խոսել էր պիգմեյ կուսակցությունների մասին: Այդպիսիք Հայաստանի քաղաքական գունապնակում քիչ չեն եղել ու այսօր էլ քիչ չեն: Լավագույն դեպքում մի «Գազելի» ուղևորաչափ անդամներ ունեցող կուսակցություններն իրենց գոյությունը քարշ են տվել առավել հզոր ու մեծ կուսակցությունների ստվերի տակ: Եթե ավելի պարզ արտահայտվենք, ապա պարբերաբար ֆինանսավորվել են այդ ուժերից (նախկինում՝ հիմնականում ՀՀԿ– ից), որ ընտրությունների ժամանակ գոնե հայտարարությունների մակարդակով սատարեն այդ ուժին կամ ուժերին՝ բարոյական ազդեցություն ապահովելով հասարակության վրա: Որոշ ուժեր, որպես պարգևատրում տեղ են ստացել ուժեղի համամասնական ցուցակում՝ առաջիկա հինգ տարվա համար ապահովելով կուսակցությունիկի ղեկավարի փափուկ աթոռն ու ապահով մանդատը, այսպիսով՝ ապահովել նաև այդ պիգմեյ ուժի գոյությունը: Այդպիսի կուսակցությունների անունները ոչ ոք ի վիճակի չէ հիշել հաճախ նույնիսկ այդ կուսակցությանն ինչ–ինչ ընկերական, բարեկամական կապերի արդյունքում անդամագրված անձանց մեծ մասը: Բայց դրանց ղեկավարների անունները շատ խոսուն են: Չնյարդայնացնեմ ընթերցողներին՝ ևս մեկ անգամ այդ անունները հրապարակելով, դրանք հանրությանը շատ էլ հայտնի են՝ յուրաքանչյուրն իր բնորոշմամբ: Ուղղակի արձանագրենք, որ նման վիճակի սովոր քաղաքական դաշտը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել պիգմեյականության սինդրոմից: Հասկանալով հանդերձ, որ նոր Ընտրական օրենսգրքով եթե նույնիսկ անցողիկ շեմը ոչ թե 4, այլ 2 տոկոս դարձնեն, միևնույն է՝ իրենք խորհրդարան չեն անցնելու, ոմանք ամեն դեպքում որոշում են հասարակական կազմակերպության կարգավիճակը փոխել քաղաքական կազմակերպության կարգավիճակով: Նման իրավիճակը հաստատում է այն տեսակետը, որ սույն «գործիչների» առաջնային խնդիրը ջրի երեսին մնալն է, քաղաքական ալեկոծությունների արդյունքում հատակում չհայտնվելն է, այսինքն՝ բացառապես սեփական նեղանձնային կամ, եթե շատ կուզեք, նեղկուսակցական շահերից ելնելով: Եվ դարձյալ խնդիրն այդ պահին իշխանության ղեկին գտնվողին կպած լինելն է, հենց նրան սատարելը՝ նրա հետ դաշինք կազմելու կամ գոնե նրա ցուցակում մեկ տեղ փախցնելու համար: Դժվար է ասել, թե որքանով կհաջողվի Նիկոլ Փաշինյանին՝ խուսափել քաղաքական «մժեղներին» իր կողքը պահելու գայթակղությունից: Նախորդներին դա չհաջողվեց: Իսկ հասարակությունն ընտրությունների շեմին հաղթահարած կլինի ներկայիս էյֆորիան, իսկ սառը դատողության պարագայում դժվար կլինի արդարացնել, թե ինչու է այս կամ այն անձը հանկարծ քսմսվում այս կամ այն ուժին: Համաձայն ենք՝ Հայաստանում կուսակցությունների թվաքանակը չափազանց մեծ է, ու շատ ավելի ճիշտ կլիներ, եթե մի շարք կուսակցություններ ուղղակի լուծարվեին ու միանային առավել մեծ կուսակցություններին: Նույնը վերաբերում է նաև հասարակական կազմակերպություններին, որոնք փորձում են քաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալ: Բայց դրա համար հազիվ թե կարիք կա ստեղծել նոր կուսակցություն, որպեսզի այն լուծարես ու միանաս ուրիշին: Ուղղակի անդամագրվեք գործողներին ու վերջ: Իսկ դաշինքներ սովորաբար կնքվում են կայացած կուսակցությունների միջև, այլ ոչ նրանց, որոնց անդամները միասին լավագույն դեպքում տեղավորվում են մեկ սենյակում, ընդ որում՝ շատ ազատ...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am