Պուտինն ընտրում է Ալիևին՝ Փաշինյանին թողնելով պատերազմի սպառնալիքի տակ

Հուլիսի 2-6-ը Ադրբեջանի Զինված ուժերը 20 հազար զինծառայողների ներգրավմամբ զորավարժություն կանցկացնեն: Դրանցում կներգրավվի մինչև 120 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ականանետեր, ինչպես նաև օդուժից մինչև 30 միավոր: Կխարկվի լայնամասշտաբ հարձակվողական գործողություն, զորավարժությունների ընթացքում կկիրառվի նաև մարտական կրակ: Արցախը հետևում է Ադրբեջանում այսօր մեկնարկած զորավարժություններին և պատրաստ է արձագանքել ցանկացած զարգացման, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Արցախում շատ հանգիստ տրամադրություն է, իհարկե, բանակը բերվել է պատրաստության համապատասխան աստիճանի և սա բնական է, որովհետև նույնիսկ, եթե բարեկամական հարևան երկրներում է զորավարժություն լինում, մյուս երկրների զինված ուժերը բերվում են պատրաստության այդ աստիճանին: Սա ընթացակարգ է: Առավել ևս, երբ մենք ունենք հակառակորդ, որը չի էլ թաքցնում իր նպատակները», - ասել է Դավիթ Բաբայանը: Ադրբեջանի ցուցադրական ռազմական գործողությունները վաղուց նորություն չեն, սակայն հարցն այն է, որ հերթական զորավարժություններն անցնում են հայ-ադրբեջանական, արցախա-ադրբեջանական սահմաններում լարվածության ու իրական պատերազմական սպառնալիքի պայմաններում: Բայց սա դեռ ամենը չէ: Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը միացել է ռուսական քարոզչամեքենան: Նախօրեին ռուսաստանցի պատգամավորներն Ադրբեջանում մասնակցել են «Ադրբեջանը- Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն» խորագրով համաժողովին, ապա, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մասնակիցները եղել են՝ շփման գծում Լելեթեփե ռազմավարական բարձունքում: Ջոջուգ Մարջանլը գյուղում համաժողովի ավարտից հետո, Լելեթեփե բարձունք են բարձրացել՝ Միջազգային Եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն և հայտնի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն: Այսինքն, Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում տեղի է ունեցել «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» թեմայով խորհրդաժողով, որին էլ մասնակցել են Կրեմլի կողմից հովանավորվող «Իզբորյան» ակումբի և Միջազգային Եվրասիական շարժման ներկայացուցիչները՝ հանրաճանաչ հայատյաց գործիչներ Ալեքսանդր Դուգինը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Եզուբովը, քաղաքագետ Եվգենի Բախրևսկին և այլք: Ադրբեջանի իշխանությունները ռուսաստանցի քաղաքագետների և փորձագետների խմբին տարել են շփման գիծ՝ փորձելով Ջոջուղ մարջանլի գյուղը ներկայացնել որպես «ազատագրված», չնայած այն երբեք չի գտնվել Արցախի վերահսկողության ներքո։ Այստեղ գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի կողմից կոնկրետն «գնված» գործիչների հետ, այլ Ադրբեջանի՝ տարածաշրջանային «հավակնությունների» հետ: Մինչ այժմ ընդունված էր ասել, թե Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանն է: Բայց Բաքու-Մոսկվա հարաբերություններն այն աստիճանի են այսօր հասել, որ Ադրբեջանում անց է կացվում՝ «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» խորագրով համաժողով՝ ռուսաստանցի պատգամավորների մասնակցությամբ: Ի դեպ, վերհիշենք, որ օրեր առաջ էլ ՌԴ պետդումայի ներկայացուցիչն էր Բաքվում «Ադրբեջանին կառուցողական ու միշտ ճիշտ» բնութագրել: Այսօր արդեն «Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» խորհրդաժողովի ռուս մասնակիցներն այցելում են ադրբեջանական բանակի դիրքեր և հաջող ծառայություն մաղթում ադրբեջանցի զինծառայողներին: Պաշտոնական Երևանն արդեն իսկ արձագանքել է տեղի ունեցածին: Ադրբեջանը հերթական շոուն է սարքել՝ այս անգամ ռուս փորձագետների մասնակցությամբ, այսօր ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով ադրբեջանական իշխանությունների կողմից ռուսաստանցի քաղաքագետների և փորձագետների խմբի ճամփորդությունները Ադրբեջանի Հանրապետությունում։ «Ադրբեջանի հաշվին, այսպես կոչված, ռուս փորձագետները, որոնք ճամփորդել են Ադրբեջան և պիտի գնային շփման գիծ, այլ հայտարարություններ պետք է անեի՞ն։ Պարզ է, որ այդ ամենը թատերական բեմականացում էր, որի նպատակը այդ հայտարարություններն էին։ Հնարավոր է, որ այդ ձևակերպումները գրվել են այլ տեղ և տրվել են փորձագետներին հնչեցնելու համար»,–ասել է Բալայանը՝ հավելելով, որ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը հայ–ռուսական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի մասով պարբերաբար հնչեցվում են. «Ադրբեջանը փորձում էր հերթական շոուն սարքել, բայց այն տապալվեց»,–նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Պատահակա՞ն են ռուս պատգամավորները հայտնվում Ադրբեջանում ու մասնակցում նման անվանմամբ խորհրդաժողովի... Ոչ ոք միամիտ չէ, որպեսզի հավատա, որ առանց Կրեմլի «դաբրոյի» նման բան կարող էր տեղի ունենալ: Ուրեմն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որն ամեն գնով Պուտինին դուր գալու շարունակական գործընթացի մեջ է, պետք է մտորի, թե ինչու՞ է Պուտինն ընտրում Ալիևին ու թողնում հայկական նոր կառավարության պատերազմի սպառնալիքի տակ: Թամար Բագրատունի

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am