Արմեն Սարգսյանի «շախն ու մատը»՝ Նիկոլ Փաշինյանին

Ինչպես հայտնի է, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Միացյալ Նահանգներում է եռօրյա այցով: Հունիսի 26-ին նա մասնակցել է Կոնգրեսում անցկացված ընդունելությանը, որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Երեկ տեղի է ունեցել խիստ կարևոր իրադարձություն. Վաշինգտոնում կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետևողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: «Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Միացյալ Նահանգների հետ առևտրի և ներդրումների ավելացումը, ինչպես նաև Սմիթսոնիան փառատոնը: Նախագահը նաև կիսելու է պետքարտուղարի հետ Հայաստանի նոր շրջանի իր տեսլականը», - «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը: «Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան «թավշյա հեղափոխությունից» հետո իր առաջին հանդիպումն անց կացնում նախագահ Սարգսյանի հետ, մինչդեռ, Երևանի արտաքին քաղաքականությունն ըստ Սահմանադրության իրականացնում է վարչապետ Փաշինյանի կառավարությունը, դեսպան Միլզը պատասխանել է. «Կարծում եմ, երկրի ղեկավարի համար տեղին է հնարավորություն ունենալ հանդիպել պետքարտուղարի հետ: Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել, թե ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում և խոսել այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանին: Մասնավորապես, կարծում եմ, խոսքը գնացել է առևտրի և ներդրումների մասին, ինչով, որքան հասկանում եմ, նախագահին իր սահմանադրական դերում խնդրել էին զբաղվել՝ արտաքին ներդրումներ հայթայթելով և աշխատելով Սփյուռքի հետ»: Դեսպանի խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը նոր ներդրումներ գտնելու գործում: Հիմնական աշխատանքն այս ոլորտում Ռիչարդ Միլզի խոսքով կառավարությունն արդեն անում է պայքարելով երկրում կոռուպցիայի դեմ և ստեղծելով արդար դաշտ բոլոր գործարարների համար: «Անցած երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու նաև Հայաստանի գործարարներից ես բազմիցս լսել եմ, որ երկրում գործարարության զարգացման հիմնական խոչընդոտը Հայաստանում արդար խաղի կանոնների բացակայությունն է, և որ համակարգը որոշ մարդկանց առավելություններ էր տալիս»: Հայաստանի նոր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ կոշտ պայքարն, ըստ դեսպանի, ուժեղ և դրական ազդանշան է գործարարների համար, սակայն, տևական փոփոխությունների համար անհրաժեշտ է ապահովել օրենքների և դրանք պահպանող կառույցների հզորությունը: Այս առումով Ռիչարդ Միլզը կարևորում է նաև Հայաստանում ազատ և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Անդրադառնալով գարնանը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»՝ ԱՄՆ-ի դեսպանն ընդգծել է՝ ամենակարևորը, որ դա հայ ժողովրդի ինքնուրույն որոշումն էր. «Դա հայեր էին, ովքեր դուրս եկան փողոց՝ պահանջելով ավելի թափանցիկ և արդարացի հասարակություն: Այդ խաղաղ պահանջը շատ տպավորիչ էր: Պետք է նշեմ, որ սա լիարժեք հայ ժողովրդի քայլն էր: Կարծում եմ, այն հնարավոր եղավ նաև, որովհետև ԱՄՆ-ի և Հայաստանի վերջին 20 տարիների համագործակցության արդյունքում զարգացան և հզորացան հենց այն ձայները, որոնք աջակցում էին թափանցիկությունն ու հաշվետվությունը»: Այսպես, երեկ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը Հայաստանում նախագահի ու վարչապետի միջև ազդեցության ու կշռի տարբերության առկայության մասին է վկայում: Արմեն Սարգսյանին ԱՄՆ պետքարտուղար է ընդունել, նշենք, որ սա կարելի է ՀՀ նոր իշխանության համար բացառիկ փաստ համարել, որովհետև անգամ Ռուսաստանի ղեկավարությունը այս ամիսների ընթացքում մեծ դժվարությամբ է կարողանում շփումների մեջ մտնել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, եթե Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած՝ ռուսական ծիրում է, արդեն երկու անգամ հասցրել է հանդիպել Պուտինին ու նա և իր թիմը ողջ ուժով լծված են Մոսկվային դուր գալու ժեստեր անելու գործին՝ Արմեն Սարգսյանը, կարծես, հավասարը-հավասարի հետ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի ուշադրությանն արժանանում: Պետք է գիտակցել, որ այս հանդիպումը վստահաբար երկուստեք հետաքրքրության շրջանակում է եղել, այլապես չէր կայանա, ու հետևաբար, պետք է արձանագրել, որ Հայաստանի նախագահն, այս քայլով, ոչ միայն հավասարակշռել է Նիկոլ Փաշինյանի՝ Պուտինյան Ռուսաստանի դուր գալու քաղաքականությանը, այլև, մյուս կողմից, ընդգծել է իր հեղինակության ու ազդեցության գերակշռումը՝ Փաշինյանի նկատմամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am