ԵԿՄ-ում թեկնածուների պակաս չկա, ով կարող է պատվով կրել այդ բեռը

Երկրապահում նոր կրքեր են հասունանում: Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ծառացել է կառույցի լինել, թե չլինելու,  ինչպես եւ ումով լինելու հարցերը: Կարծիքները տարբեր են, նոր նախագահի թեկնածուները՝ բազում: Երկրապահից ժամանակին տարբեր առիթներով հեռացածներ, որոնք կրկին վերադարձել են, չեն ցանկանում, որ կառույցը շարունակի միանձնյա կառավարումը, բայց քիչ չեն մարդիկ, որոնք հակառակն են պնդում՝ հիմնավորելով, որ առանց ղեկավարի շիլաշփոթ կստեղծվի, դրանից բացի ազդեցիկ քաղաքական այրերը հակամարտ թեւերի միջոցով կարող են ցանկացած պահի ԵԿՄ-ն իրենց ուղղությամբ քաշել: Նոր նախագահի կամ ԵԿՄ-ի հետագա կառավարման մոդելի ընտրությունը տեղի կունենա արտահերթ համագումարում: Օրը հայտնի չէ, բայց թեկնածուների պակաս չի զգացվում: Ինքնաառաջադրվելու ցանկություն ունի ԵԿՄ հիմնադիր նախագահ Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, նախագահ դառնալու հավակնություններ ունի նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին փոխնախագահ, ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը: Կան որոշակի խմբեր, որոնք էլ իրենց նախագահի թեկնածություններն ունեն, մեր տեղեկություններով, արծարծվում է Սեյրան Սարոյանի, անգամ Սեյրան Օհանյանի եւ Սերժ Սարգսյանի անունները: Սակայն, մի ստվար հատված ցանկանում է, որ ԵԿՄ-ի նախագահությունը ստանձնի սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ով ազատամարտի հրամանատարների ուշադրությունը գրավել է ԵԿՄ-ի մասին մտահոգ ու սթափ իր հայտարարությամբ: Մանվել Գրիգորյանի ձերբակալության առաջին օրերին, երբ ազգովի ԵԿՄ-ն փակելու, լուծարելու կոչեր էին հնչում, Արամ Սարգսյանը ասաց, որ «Երկրապահը» պետք է շարունակի իր գոյությունը, քանի այսօր էլ կա պատերազմի վտանգը, ԵԿՄ-ի ռեսուրսն ու դերը անհրաժեշտ է: Ստեղծված իրավիճակում Արամ Սարգսյանն իսկապես կարող է դառնալ ԵԿՄ-ի միակ կոնսենսուսը, եթե ոչ լավագույն ընտրությունը: Այդպիսով՝ միության անունը դարձյալ կասոցացվի սպարապետ Վազգեն Սարգսյանի, նրա գործի շարունակության հետ, և Երկրապահը, ի վերջո, կարող է վերադառնալ իր երբեմնի գաղափարական ակունքներին, որով այս տարիներին ապրել ու այդ գաղափարն անխախտ իրագործործել է Վազգեն Սարգսյանի ընտանիքն ամբողջությամ: Մյուս կողմից` Արամ Սարգսյանի թեկնածության հարցում կոմպրոմիս կլինի նաեւ իշխանությունների հետ, որքան էլ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որդեգրել է որեւէ կառույցի չմիջամտելու, չքաղաքականացնելու քաղաքականությունը, այդուհանդերձ իր ընկեր Արամ Սարգսյանի նշանակմամբ այդ կառույցն, առնվազն, զերծ կմնա քաղաքական նպատակներով օգտագործվելուց հենց ուրիշների կողմից: Ի վերջո, այդ կառույցում ազդեցիկ ու առանցքային ներկայացուցիչներ կան թե ՀԱԿ-ի, թե ԲՀԿ-ի, թե ՀՀԿ-ի եւ թե այլ ուժերի համակիրներից: Իսկ Արամ Սարգսյանն իր գործունեությամբ ապացուցել է իր անաչառությունը եւ կարող է դա փայլուն կերպով դրսեւորել այս պաշտոնում, կարող է ԵԿՄ-ին վերադարձնել իր արմատին թեկուզ հանուն եղբոր՝ Վազգենի անվան, որի հետ ասոցացվում է կառույցը: Անի Սահակյան

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am