Հուլիսի 16-ի ճակատագրական օրն ու մեր սահմաններում կայունությունը

Հանդիպումը հուլիսի 16-ին, օրակարգը դեռևս հայտնի չէ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Սա կլինի Թրամփ-Պուտին առաջին գագաթնաժողովը: Անցյալ տարի նրանք երկու անգամ հանդիպել էին Գերմանիայում և Վիետնամում անցկացված միջազգային համաժողովների շրջանակներում: Օրերս Կրեմլը և Սպիտակ տունը հաստատեցին, որ բանակցությունների համար ընտրվել է Ֆինլանդիայի մայրաքաղաքը: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, երկու նախագահների հանդիպման ընթացքում «կլինի լուրջ զրույց բարդ հարցերի շուրջ»: Թեմաներից մեկը Սիրիայի պատերազմն է: Պեսկովի խոսքերով, հիմա ընթանում է շատ ակտիվ աշխատանք երկու նախագահների բանակցությունները նախապատրաստելու համար: «Այս հանդիպմանը շատերն են սպասում»,- ընդգծել է Պեսկովը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թրամփը պատրաստ կլինի անտեսել ներքաղաքական ասպարեզում իրեն հասցեագրված հետզհետե սաստկացող քննադատությունը և անել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր՝ խոսնակ Պեսկովն ասել է, թի «Պուտինն ի սկզբանե հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավմամբ և այդ ուղղությամբ կանի ճիշտ այնքան, ինչքան պատրաստ կլինի անել մյուս կողմը»: Խոսնակը հուլիսի 16-ի հանդիպման հստակ օրակարգի և ժամանակացույցի մասին տեղեկություններ չի հրապարակել, ասելով, որ հիմա երկու երկրների պատկան մարմիններն աշխատում են այդ հարցերի վրա: «Այս պահին համաձայնեցումների փուլն է»,- ասել է Պեսկովը: Նա նաև զարմանք է հայտնել CNN ամերիկյան հեռուստակայանի մի հաղորդագրության կապակցությամբ, ըստ որի Թրամփը ցանկանում է համաձայնության հասնել Պուտինի հետ՝ Սիրիայից ամերիկյան ուժերն oր առաջ դուրս բերելու համար: «Ես չգիտեմ, թե ինչի վրա է հիմնված CNN-ի լուրը, ինձ ոչինչ հայտնի չէ, ուստի մնում է միայն զարմանալ»,- ասել է Պեսկովը և հավելել. - «CNN-ը պնդում է, որ նախագահ Թրամփը մտադիր է այդ հարցը քննարկել նախագահ Պուտինի հետ, մենք չգիտենք, թե ինչ է ցանկանում Պուտինի հետ քննարկել Թրամփը, բայց որ Սիրիան կլինի թեմաներից մեկը՝ այստեղ, իհարկե, կասկած չկա, Սիրիայի հարցով կլինի հանգամանալից քննարկում»: CNN-ը պնդում է, թե ըստ մի անանուն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս հանելու հարցը Թրամփը Սպիտակ տանը քննարկել է Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ: Ընդ որում Թրամփն, իբրև թե, ցանկանում է ստանալ Միացյալ Նահանգների հովանավորությամբ Սիրիայում գործող ընդդիմության անվտանգության և հարկ եղած դեպքում՝ այդ տարածաշրջանից ապահով դուրս գալու երաշխիքներ: Բացի այդ, ըստ CNN-ի, Թրամփը Մոսկվայի աջակցությունն է ակնկալում Սիրիայի հարավային և արևմտյան տարածքներում իրանամետ ուժերի ներկայությունը սահմանափակելու հարցում: Թրամփի և Պուտինի հանդիպումը կարևոր է ամերիկյան ազգային անվտանգության համար «Նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպումը կարևոր է ամերիկյան ազգային անվտանգության համար: Նախագահը պետք է պարզի, թե արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է երկկողմ հարաբերությունների բարելավմանը»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչ Լինդի Ուոլթերսը: Նրա փոխանցմամբ, Թրամփը հուսով է, որ հանդիպումը թույլ կտա մեղմել լարվածությունը և կընձեռի կառուցողական փոխգործություն հաստատելու հնարավորություն, ինչը կնպաստի համաշխարհային կայունությանը և անվտանգությանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թրամփը մտադիր է արծարծել Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու հարցը, Ուոլթերս ասել է, որ չի ցանկանում առաջ ընկնել և կանխագուշակել, թե ինչ կասի նախագահը: Ինքը Թրամփը ասել է, թե անհամբերությամբ է սպասում հելսինկյան հանդիպմանը: «Եթե հաջողվի լավ հարաբերություններ հաստատել Պուտինի հետ՝ դա հրաշալի կլինի»,- ասել է Դոնալդ Թրամփը: «Թրամփը Պուտինին հանդիպելուց առաջ զիջումների չի գնում» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, ով վերջերս Մոսկվայում էր, «Ֆոքս Նյուզ» հեռուստակայանի հետ զրույցում մեկնաբանել է ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամից դուրս հանելու հնարավորությունը: Բոլթոնն ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսված հանդիպումը Թրամփին կընձեռի ռուսաստանցի պաշտոնակցին հասկանալու հնարավորություն: «Նա ուզում է հասկանալ ռուսաստանցիների դիրքորոշումը և ավելին՝ նա ուզում է, որ Վլադիմիր Պուտինն էլ մեր դիրքորոշումը հասկանա», - ասել է Բոլթոնը և շարունակել.- «Եթե արձանագրվի բեկումնային առաջընթաց, ապա շատ լավ կլինի, բայց առանցքայինը, թերևս, այն է, որ Թրամփի վարչակազմի աշխատանքի մեկնարկից մեկուկես տարի անց այս հանդիպումը, վերջապես, տեղի կունենա»: Բոլթոնի փոխանցմամբ, Թրամփը հանդիպումից առաջ արտաքին քաղաքականության ասպարեզում զիջումների չի գնում: «Ֆոքս Նյուզ»-ի թղթակիցը Բոլթոնին խնդրել է մեկնաբանել երկու հաղորդագրությունները, որոնցից մեկի համաձայն, Պենտագոնն ուսումնասիրում է Գերմանիայից ստորաբաժանումները դուրս հանելու հնարավորությունն, իսկ, ըստ երկրորդի, Թրամփը Կանադայում՝ «Մեծ յոթնյակի» հավաքում, իբր, ասել է, որ Ղրիմը պետք է ճանաչվի Ռուսաստանի մաս, քանի որ թերակղզու բնակիչների մեծ մասը ռուսախոս է: Արդյո՞ք այդպես Թրամփը չի փորձում զիջումներ մատուցել Պուտինին: «Ո՛չ, չեմ կարծում, որ այդպես է», - ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Բոլթոնի խոսքով՝ այդ կարգի հաղորդագրություններում ինչ-որ բան կարող է ճիշտ լինել, ինչ-որ բան սխալ, ինչ-որ բան մասամբ ճիշտ: «Ես չեմ լսել, որ նախագահը նման բան ասի, չեմ տեսել նաև հանդիպման սղագրությունները, այդ հանդիպումներում ինչեր ասես չի լինում, շատ բան էլ գուցե չափազանցված է հրամցվում»,- ասել է Բոլթոնը: Այսպես, Մոսկվան հստակ հայտարարում է, որ Թրամփն ու Պուտինը հանդիպման ընթացքում քննարկելու են «մի շարք բարդ հարցեր, այդ թվում՝ Սիրիայի թեման»: Արդյոք իրավիճակը ղարաբաղյան գոտում, հայ-ադրբեջանական սահմանին կքննարկվի՞ նույնպես... Հազիվ թե, բայց հուլիսի 16-ը ճակատագրական է լինելու Հարվային Կովկասում խաղաղության պահպանման համար: Անկախ նրանից, թե այլ բարդ հարցերում ինչ համաձայնության կգան Թրամփն ու Պուտինը, կախված կլինի նաև հարցը, թե նրանց շփումներն ինչպես կազդեն Հայաստան-Ադրբեջան լարվածության, ԼՂ խնդրի վրա որպես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներ: Այնպես, որ հուլիսի 16-ը բոլոր առումներով լինելու է ճակատագրական: Մետաքսյա Շալունց

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Տեղումներ կլինեն ձյան տեսքով 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Սմբատյանի հայտարարագրի հետքերով ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ» Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ» Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ» Հանրային հեռուստաընկերության եթերը՝ ռեստորանից. «Ժողովուրդ» Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ» Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am