«Ճտերն աշնանն են հաշվում». Վաշինգտոնն առայժմ մեզ հետևում է

Միացյալ Նահանգների Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել Վրաստանին հավելյալ օժանդակություն տրամադրելու օրինագիծ, որն, ըստ պաշտոնական Թբիլիսիի, իր տեսակի մեջ ամենաընդարձակն ու խոստումնալիցն է Վրաստանի անկախացումից ի վեր: Փաստաթուղթը, որին աջակցում են թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրներ, վերստին ընդգծում է ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, կոչ է անում հավելյալ ռազմական օժանդակություն տրամադրել Թբիլիսիին՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար, ինչպես նաև՝ ակտիվացնել բանակցությունները Վրաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ: Առանձին դրույթով փաստաթուղթը նաև հորդորում է ամերիկյան կառավարությանն՝ աջակցել Թբիլիսիի անդամակցությանը եվրատլանտյան կառույցներին: «Կասկած չկա, որ ԱՄՆ-ը պետք է ավելին անի՝ օգնելու Թբիլիսիին ժողովրդավարության կայացման և ռուսական, շատ իրական սպառնալիքներին դիմակայելու հարցում», նշել է օրինագծի համահեղինակ, կոնգրեսական Թեդ Պոն՝ հիշեցնելով Վրաստանի կարևոր ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում: «Այս բանաձևը ցույց է տալիս Նահանգների լիակատար աջակցությունը Վրաստանին և մեր հստակ դիրքորոշումը՝ Թբիլիսին պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Անհրաժեշտ է շատ հստակ ընդգծել, որ Վրաստանի տարածքի մի մասը օկուպացված է Ռուսաստանի կողմից, ինչն անընդունելի է Միացյալ Նահանգների համար: Եվ եթե մենք ընդունենք այս փաստաթուղթը, իսկ ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, սա կդառնա Վրաստանի և Միացյալ Նահանգների համերաշխության ևս մեկ օրինակ», - ասել է Թեդ Պոն: Խոստանալով աջակցել Վրաստանին անվտանգության ոլորտում, որպեսզի երկիրը կարողանա ամրապնդել սեփական պաշտպանական կարողությունները, այդ թվում՝ զինված ուժերը, փաստաթուղթը նաև կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին՝ պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են, կամ պատասխանատու են Վրաստանից անջատված շրջաններում ՝Հարավային Օսիայում և Աբխազիայում մարդու իրավունքների ոտնահարման համար: «Սա պատմական իրադարձություն է», ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, ով մեկնել էր ԱՄՆ: «Առաջին անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսում՝ մեր բարեկամների նախաձեռնությամբ, շրջանառության մեջ է դրվում փաստաթուղթ, որն արտացոլում է Վրաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերները, ինչպես նաև վերահաստատում է Վաշինգտոնի աջակցությունը մեզ համար առանցքային հարցերին: Մասնավորապես, Կոնգրեսը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, այդ թվում՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: Սա կարևորագույն պատմական փաստաթուղթ է, և ես հույս ունեմ, որ այն կստանա Կոնգրեսի աջակցությունը»: Արտգործնախարար Դավիթ Զալկալիանին աննախադեպ է որակել փաստաթուղթը՝ պնդելով, թե «Վրաստանը դեռևս երբեք նման հզոր օրենսդրական աջակցություն չի ստացել»: Հարևան Վրաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների ուշադրությունը և անվերապահ աջակցությունն, իհարկե, նորություն չէ: Բայց նաև պետք է նկատել, որ առկա է հարևան երկրի ղեկավարության հետևողական աշխատանքը, ինչի արդյունքները տեսանելի են: Վրաստանին, ըստ էության, հավելյալ օժանդակություն տրամադրելու օրինագիծ է շրջանառվում, որն, ըստ պաշտոնական Թբիլիսիի՝ իր տեսակի մեջ ամենաընդարձակն ու խոստումնալիցն է Վրաստանի անկախացումից ի վեր: Հայաստանի նոր իշխանություններն էլ շեշտում են, թե շարունակելու են խորացնել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ ԵՄ-ի հետ: Եթե ԵՄ-ի մասով առայժմ Հայաստան-ԵՄ համաձայնագրի հաստատման ընթացակարգն է՝ ԵՄ անդամների կողմից, ապա Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման առումով դեռևս նշանակալի արդյունքներ չկան: Առայժմ խոսք է գնում ԱՄՆ-ի կողմից «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին Հայաստանի մասնակցության վերականգնման մասին: 2018թ. ՀՄԿ ծրագրերում ընդգրկվելու նպատակով թեկնածու երկրները պարտավոր են ունենալ անցումային ցուցանիշներ Հազարամյակի Մարտահրավերներ ծրագրի (ՀՄԾ) կողմից սահմանած մի շարք բնագավառներում: Ամերիկյան կողմը Հայաստանի Հանրապետությունը որպես ՀՄԿ ծրագրի թեկնածու չճանաչելը հիմնավորում է Հայաստանի Հանրապետության ունեցած մի շարք անբավարար ցուցանիշներով: Հիշեցնենք, որ Հայաստանի մասնակցությունն այս ծրագրին դադարեցվեց 2008թ. Մարտի 1-ի իրադարձություններից հետո: Մայիսի վերջին տեղեկություն ստացվեց այն մասին, որ ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Մայք Փոփեոն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին հղած նամակում ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու սահմանադրական իշխանափոխությունը և խոստացել քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հնարավորությունը: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ նախագահ Րաֆֆի Համբարյանին հղած նամակում Փոմփեոն նաև խոստացել է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ համատեղ շահերը առաջ մղելու համար: Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղարին կոչ էր արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն և արագացված կարգով քննարկել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը։ Այդ գումարներն, ինչպես նշել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կուղղվի երկրի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրերին: Փոմփոեն մայիսի 17-ին թվագրված իր նամակով արձագանքել է հենց այս կոչին: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը այս տարի առաջընթաց կգրանցի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերին համապատասխանելու չափանիշների հարցում և տնօրենների խորհուրդը կդիտարկի Հայաստանը՝ ընտրություն կատարելու ամենամյա գործընթացի շրջանակներում»,- ասել է Փոմփեոն, ով նաև «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահն է: Մեկ ամիս առաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ծրագիրը վերականգնվի, ինչպիսի՞ հեռանկարներ կան, նշել էր. «Դուք նշեցիք համագործակցության և Հայաստանի բարեփոխումներին աջակցելու խողովակի մեկ ուղղություն, որը Հազարամյակի մարտահրավերներ շրջանակն է: Այդ շրջանակում, այո՛, մենք ունենք երկխոսություն Միացյալ Նահանգների հետ և վստահորեն մենք փորձելու ենք անել ամենը, որպեսզի ապահովենք այս աջակցության ապահովումը այդ խողովակով, թե ցանկացած այլ խողովակով, բայց, այո՛, մենք ունենք որոշ, այսպես ասած, մտադրություններ, մեր ամերիկյան գործընկերների կողմից մտադրություններ՝ դրական առումով անդրադառնալու այս հարցերին»: Թե ինչ արդյունքներ կլինեն հայ-ամերիկյան բանակցությունների արդյունքում՝ պարզ կլինի մոտ ապագայում: Հայաստանի նոր կառավարության կողմից արտաքին քաղաքականության ուղղություններում բոլոր կողմերի հետ նպատակասլաց աշխատանքի պտուղները քիչ անց կերևան, ինչպես ասում են՝ «ճտերն աշնանն են հաշվում»: Թամար Բագրատունի

դիտվել է 80 անգամ
Լրահոս
ՊՈԼՍՈՅ ՄԱՇԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ SYNODAL ԱՆՈՒՐՋՆԵՐԸ. Աղեքսանդր Քանանեան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ` Երևանում և մարզերում Տեղումներ կլինեն ձյան տեսքով 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Սմբատյանի հայտարարագրի հետքերով ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ» Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ» Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ» Հանրային հեռուստաընկերության եթերը՝ ռեստորանից. «Ժողովուրդ» Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ» Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am