Խուզարկություններ են կատարվել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում

Այսօր՝ հուլիսի 3-ին, հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունցեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում: Ավելի վաղ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ նախնական հաշվարկ է կատարվել, համաձայն որի, հիշյալ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ է արտահանել ընդհանուր 16.781.003.467 դրամ արժողությամբ 18.164.891 կգ տարբեր տեսակի պանիր: Ընկերությունը ՀՀ տարածքում չի ունեցել ձեռքբերումներ այլ տնտեսվարողներից, հետևաբար պանրի ձեռքբերումները ֆիզիկական անձանցից կատարված լինելու արդյունքում պետական բյուջե չի հաշվարկվել եկամտայի հարկ՝ 1.669.694.074 ՀՀ դրամի չափով: Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Պանրի ձեռքբերման իրական աղբյուրը պարզելու համար կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Բացի այդ, ՀՀ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխտակիցների կողմից կատարվել է «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ հիշյալ ընկերությունը 2017 թվականի հաշվարկով ներկայացրել է 2.139.518.476 ՀՀ դրամի չափով իրացման պակաս շրջանառություն, ինչի արդյունքում պակաս է հաշվարկել և պետական բյուջե վճարել 427.903.695 ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ 2017 թվականի ընթացքում «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերությունը, ունենալով ընդամենը մեկ աշխատակից, ՀՀ-ից ՌԴ է արտահանել մեծ քանակությամբ լոլիկ և մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը հայտարարգրել է շուկայականից էականորեն ցածր գնով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ըստ առկա փաստաթղթերի՝ հիշյալ ընկերությունն իր կողմից արտահանված լոլիկը ձեռք է բերել ՀՀ տարածքում և չունի լոլիկի ներմուծում: Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Լոլիկի ձեռքբերման իրական աղբյուրը պարզելու համար կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հարկ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ քննարկվող ժամանակահատվածում թե՛ «Վիլլիջ Գրուպ» ՍՊ ընկերությունը, թե՛ «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերությունն ունեցել են մեկական գրանցված աշխատակիցներ, ովքեր իրենց հերթին փոխկապակցվածություն են ունեցել «Սպայկա» ՍՊ ընկերության հետ: Հաշվի առնելով նշված երկու ընկերությունների գործունեության մեծ ծավալները՝ պետք է փաստել, որ անիրատեսական է վերջիններիս կողմից մեկական աշխատակից ունենալու պարագայում վերը նշված ծավալներով գործունեություն ծավալելու հանգամանքը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվոթւյան և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am