Էրդողանը կայցելի ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մարտի 31-ին կայցելի ԱՄՆ՝ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթաժողովին մասնակցելու համար: Միջուկային անվտանգության վերաբերյալ չորրորդ ու վերջին միջազգային գագաթաժողովը նախանշված է 2016 թ. մարտի 31-ից ապրիլի 1-ը, Վաշինգթոնում: Ըստ ՏԱՍՍ-ի, օգոստոսին ամերիկյան Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու են այն «քայլերը, որոնք կարելի է համատեղ ձեռնարկել՝ հարստացված ուրանի գործածումը նվազագույնի հասցնելու, խոցելի նյութերի անվտանգությունն ապահովելու, միջուկային մաքսանենգությանը դիմադրելու, ինչպես նաեւ միջուկային ահաբեկչության փորձերը զսպելու, բացահայտելու ու ձախողելու համար»:
