Ալեքսանդր Դուգինին հանդիպել եմ Ստեփանակերտում 1994թ. Աշնանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը:«Օրերս կարդացի, որ Դուգինը մի շարք ռուս գործիչների հետ այցելել է Լելե Թեփեի բլուր, ուր հայտարարել է, որ իբր ինքը «առաջին անգամ է այցելում Ղարաբաղ», ուստի ուզում եմ կիսվել մի հուշով.
Ալեքսանդր Դուգինին հանդիպել եմ Ստեփանակերտում 1994թ. աշնանը, ճիշտ օրը չեմ հիշում: Ստեփանակերտում նա ցանկացել էր հանդիպել դաշտային հրամանատարների հետ:
Բարեբախտաբար, թե դժբախտաբար հանդիպմանը որպես հրամանատար՝ ներկա եմ եղել միայն ես: Իրեն ուղեկցում էին այդ օրերի արցախյան քաղաքական գործիչներ:
Դուգինը հորդորում էր մեզ, որ օր առաջ պետք է վերսկսել ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ ադրբեջանը ոչ միայն Արցախի և Հայաստանի թշնամին է, այլև Ռուսաստանի Դաշնության:
Երբ ես իրեն ասացի, թե այդ դեպքում ինչու Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի օգնում արդիական զենքեր ձեռք բերելու հարցում, նա պատրաստակամություն հայտնեց, որ Մոսկվա վերադառնալուն պես կմիջնորդի ՌԴ Գլխավոր Շտաբին մեզ հարյուրավոր արդիական СВД տիպի դիպուկահար հրացաններ մատակարարելու համար, ակնկալելով, որ նա ամեն օր ուրախությամբ կլսի հայ դիպուկահարների կողմից խոցված հարյուրավոր ազերի զինվորականների մասին լուրերը:
Իր խոսքից ես հասկացա և այդ մասին իմ կարծիքը հայտնեցի ինձ ուղեկցող հայ գործընկերներիս, որ սա ոչ թե ՌԴ ազգային շահերը ներկայացնող գործիչ է, այլ քողարկված ազգայանական է և ներկայացնում է ռուսական իմպերիալիզմի շահերը: Սրանում է՛լ ավելի համոզվեցի հետագա տարիներին՝ հետևելով նրա տարբեր հայտարարություններին:
ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ աշխատած տարիներին, մի առիթով, ռուսական բանակի մի գեներալ ոգելից խմիչքի ազդեցության տակ, ինձ ասաց, որ մենք՝ ռուս գեներալներս, Հայաստանին նայում ենք որպես գուբերնիա, երբ ես ցուցադրաբար վեր կացա, որ հեռանամ, նրան ասացի. «Աչքիս դու Դուգինի ընկերն ես»: Նա ժպտաց ու ասաց. «Սխալվում ես գեներալ, Դուգինը քաղաքական պոռնիկ է»:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը