Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի պաշտոնակատար ունի
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի ունեցվ խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը: Նիստի օրակարգում, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ներառված են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի եւ տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում, հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն և այլն:
