«Դոն Պիպոյի» 4 թիկնապահներն ազատ են արձակվել. Պաշտպան
Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) 4 թիկնապահների խափանման միջոցը փոխվել է, նրանք ազատության մեջ են: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ նրանց խափանման միջոցը փոխվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նա նշեց, որ Արթուր Ասատրյանի 2 ամսով կալանավորումը իրենք անհիմն են համարում, դատարանի կողմից էլ չի հիմնավորվել եւ իրենք այդ որոշումը բողոքարկել են Վերաքննիչում:
