Նոր նշանակումներ.բոլորը կանայք են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխմարզպետներ են նշանակվել: Ըստ որոշման՝ Անահիտ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ, իսկ Նանե Ասատրյանը` ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լարիսա Մադոյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ։
