Հայտնի մարդիկ շարունակում են սոցցանցերի իրենց էջերում հիշել լուսավոր եւ պայծառ երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանին:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն, իր Instagram-ի իր էջում տեղադրելով Նադեժդա Սարգսյանի եւ Էմմիի հետ լուսանկար՝ նույնպես հայտնի երգչուհուն նվիրված գրառում է կատարել: Խոսելով բացառիկ երգչուհու մասին, նա գրել է. «Նադյա ջան, քեզ շատ եմ սիրում, շատ էի սիրում ու էլի կսիրեմ։ Քո մասին անցյալով չի լինում... Մահը... հավասարեցնում է բոլորին, բայց և առանձնացնում Յուրահատուկ, բացառիկ մարդկանց։ Դու ինձ համար միշտ եղել ես ԲԱՑԱՌԻԿ, շարժիչ ես բոլորիս համար, մեր Նադյան, ով անհավանական ուժի տեր էր, ով կյանքի կռիվ էր տալիս, ու բոլորիս ստիպում ապրել, չհոգնել, չընկճվել։ Իմ ընկերն ես, Էմուլիս պես քեզնով հիանում էինք, ապրում, ու անսահման ցավ զգում հիմա... կորստովդ։
Նադյան՝ իր անվան պես միշտ Հուսադրող, Սիրող ու Կյանքին հավերժ սիրահար։
Իմ Սիրելի ու թանկ Դոդոն ու Նադյան, որ կրկին միացան՝ ինչ-որ տեղ այնտեղ, վերևներում։ (
Ասես մամայիս նորից կորցրած լինեմ... վերջերս Նադյան ասաց... «Ստիվ Ջոբսն էդքան հնարավորություններով չկարողացավ հաղթել էդ հիվանդությունը, իսկ ես՝ կամ այսքան տարի, ուրեմն Աստված մի բանի համար ինձ պահում ա...» Աստված էսքան տարի քեզ մե՛զ համար էր պահում Նադյուշ,,,Էմուլի համար, քո թոռներին վայելելու համար։
Լույսի մեջ մնա, ինչպես որ կայիր. Լուսավոր ու խորը, ամուր ու փխրուն Հոգի։ Շողա Երկնակամարում, քո իսկական տեղն էնտեղ է ես կարոտում եմ քեզ...»,-գրել է Նազենի Հովհաննիսյանը:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը