Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը ձերբակալվել է
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: operativ.am -ի ունեցած տեղեկությունները հաստատեցին ոստիկանությունից, նշելով, որ Էդուարդ Բաբայանը երեկ ուշ երեկոյան ինքնակամ է ներկայացել ոստիկանություն: Անվտանգության ծառայության պետը կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:
