«168 ժամ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը 2 առևտրային գործարք է կնքել` ծախսելով վերջին միլիոնը: Ընդ որում` այդ գործարքները կնքվել են մեկ անձից կատարվող գնումների միջոցով` առանց մրցույթների: Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ընկերության հետ՝ ոչ ավել, ոչ պակաս, 1 մլն դրամի չափով: «Մագաս Ինվեստը» պատկանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրներից մեկին` Արմեն Աբրահամյանին, ով նախորդ գումարման Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր էր: «Մագաս Ինվեստը» հարավկորեական «ՀՅՈՒՆԴԱԻ» (HYUNDAI) ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչն է: Մեկ այլ գործարքով Քննչական կոմիտեն մայիսի 29-ին հայտարարության տպագրություն է պատվիրել «Հայոց Աշխարհ» օրաթերթին` վճարելով 260 հազար դրամ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը