Ոստիկաններն այցելել, ստուգել են Երևանի բոլոր գիշերային ակումբները միաժամանակ/տեսանյութ/

Ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։
Այցի արդյունում որոշ գիշերային ակումբների աշխատանքը դադարեցվել է, չեն եղել ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություններ, մի քանիսն ստացել են զգուշացումներ՝ ալկոհոլային խմիչքների վաճառքի հետ կապված, որոշներին ենթարկել են վարչական պատասխանատվության:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:
|