Աղվան Հովսեփյանին փոխարինողը «գտնվել է»
«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանն առաջիկայում նշանակվելու է Քննչական կոմիտեի ղեկավար։ Տևական քննարկումներից հետո, փաստորեն, գտնվել է Աղվան Հովսեփյանին փոխարինողը։ Նշենք, որ մինչ այս տարբեր անուններ էին շրջանառվում՝ ընդհուպ Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արսեն Այվազյանի անունը»։ Մանրամասները՝ թերթի համարում:
