Մշակույթի փոխնախարարն ունի բնակարան, այգետնակ, 400 եվրո եւ 422 հազար դրամ եկամուտ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 29–ին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ նշանակված Նազենի Ղարիբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Ղարիբյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու այգետնակ՝ ամառանոց: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 400 եվրո դրամական միջոցներ և 422 հազար դրամ եկամուտ, որը չորս տարբեր աշխատավարձերի հանրագումար է:
